ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Չկա քաղաքական առաջնորդություն

Չկա քաղաքական առաջնորդություն
30.05.2023 | 14:33

Ժողովրդին կոչ անել դուրս գալ ու երկրում քաղաքական փոփոխություններ իրականացնել՝ նույնն է ինչ ժողովրդին կոչ անել ջոկատներ կազմել ու գնալ պատերազմ հաղթել։

Պատերազմը վարում և հաղթում են ռազմաքաղաքական կառավարիչները, իհարկե՝ ժողովրդի միջոցով, բայց ոչ երբեք ժողովրդի առաջնորդությամբ։ Միջոց և Առաջնորդել հասկացությունները պետք է տարբերել։

Այս նույն կերպ ժողովուրդը, առանց քաղաքական առաջնորդության, ինքն իրենով քաղաքական գործոն լինել չի կարող։ Հավաստիացնում եմ ձեզ՝ ժողովուրդը հենց այս պահին էլ պատրաստ է լինել երկրում փոփոխություններ բերելու միջոց՝ չկա քաղաքական առաջնորդությունը։

Մենք ապրում ենք հասարակական-քաղաքական խոր ճգնաժամ։ Կան 100-ից ավելի կուսակցություններ, բայց իրավիճակին ադեկվատ՝ զրո քաղաքական միտք։ Իրենց քաղաքական գործիչ համարողները ժողովրդին առաջարկում են դուրս գալ փողոց՝ առանց քաղաքական օրակարգի։ Հետպատերազմյան բոլոր նման փորձերը ցույց տվեցին, որ դա, գոլորշի բաց թողնելուց զատ, այլ բանի չի ծառայում։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 3903

Մեկնաբանություններ