ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Օր ա­ռաջ պետք է բու­ժել ու ա­ռող­ջաց­նել ա­նեծ­քի վե­րած­ված ա­տե­լու­թ­յան մթ­նո­լոր­տը

Օր ա­ռաջ պետք է բու­ժել ու ա­ռող­ջաց­նել ա­նեծ­քի վե­րած­ված ա­տե­լու­թ­յան մթ­նո­լոր­տը
15.12.2020 | 00:08

Սե­դա տա­տիս դրած կա­ղամ­բի կար­միր թթ­վի հոտն ու­ներ 1990-ա­կան­նե­րի ցուրտն ու մու­թը: Մինչև ավ­տոտ­նա­կից տուն կհասց­ներ հա­մընդ­հա­նուր դժ­գույ­նի մեջ պսպ­ղա­ցող կար­միր թթուն՝ ափ­սեն կես էր ընկ­նում: Հարևա­նին, կա­րի­քա­վո­րին բա­ժին էր հա­նում լուռ, գլու­խը կախ, հա­ճախ՝ մե­զա­նից թա­քուն:

«Չու­նեն, ի՞նչ ա­նեմ,- ար­դա­րա­նում էր,- Հա, մեր ու­նե­ցածն էլ շատ չի, բայց հո սո­վից մեռ­նե­լու՞ չենք»: Իսկ ո՞վ ու­ներ… Միակ բա­նը, որ բո­լորն ու­նեին, նավ­թով լց­ված լամպն էր ու հա­ճախ հան­գած, ա­ռանց փայ­տի մնա­ցած վա­ռա­րա­նը: Ձմ­ռա­նը նրա ջեր­մու­թյու­նը չէ, որ տա­քաց­նում էր շուր­ջը խմբ­ված­նե­րին, այլ սերն ու մարդ­կանց ջեր­մու­թյու­նը, մի­մյանց դար­դու­ցա­վով ապ­րե­լու ու հոգ­սը կի­սե­լու ծանր, բայց հա­ճե­լի պար­տա­կա­նու­թյու­նը: Ինչ­քան ան­դորր կար իմ ման­կու­թյան ան­գույն լույ­սե­րի մեջ, ինչ­քան քնք­շանք ու բա­րու­թյուն: Ա­հել-ջա­հել, կին ու տղա­մարդ հաս­նում, օգ­նում էին ի­րար: Մեր հարևան ռուս «բա­բուշ­կա» Վա­լյա­յի ձմ­ռան փայ­տը մենք՝ թա­ղի ե­րե­խա­ներս էինք հա­վա­քում: Մեկս մի ցախ, մեկս փայ­տի կտոր, մեկս ծա­ռի չո­րա­ցած ճյուղ էինք կտ­րում ու ու­րա­խաց­նում եր­կու վե­րար­կուով ձմեռ անց­կաց­նող «բա­բուշ­կա­յին»: Ե­րե­կո­յան լամ­պը ձեռք­նե­րին, եր­րորդ հար­կից մեր տուն էին իջ­նում Մա­րուս տատն ու Զա­վեն պա­պը, հայրս ձայ­նում էր ա­ռա­ջին հար­կի հարևան Դա­վո­յին: Տղա­մար­դիկ թղ­թա­խաղն էին սկ­սում, կա­նայք՝ մտա­ծում՝ ով ինչ ու­նի տան ան­կյուն­նե­րում պա­հած: Տի­կին Լի­լոն (Դա­վո­յի կի­նը) սմ­բու­կի խա­վիա­րը կբե­րեր, Մա­րուս տա­տը խա­շած կար­տո­ֆի­լը՝ հա­մեմ­ված գլուխ սո­խի կլոր-կլոր շեր­տե­րով, Ա­նե­տի­կը՝ մա­ծունն ու պա­նի­րը, տատս իր ան­մա­հա­կան թթուն կհա­ներ, ու մայրս կանց­ներ սե­ղան գցե­լուն: «Դե բեր, բեր»,- կա­սեր Դա­վոն: «Չկա, վեր­ջի­նը ե­րեկ տվե­ցի»,- վրա կբե­րեր տատս: «Բեր, այ մեր»,- հորս հա­մո­զիչ խոս­քից հե­տո Սե­դա Պավ­լով­նան կհա­ներ հեր­թա­կան «վեր­ջին» կես լիտր օ­ղին: Մենք՝ ես, եղ­բայր­ներս, Վի­կան, Վրե­ժը, Ար­մե­նը ծո­վա­մարտ կամ մրո­ցի կխա­ղա­յինք, մինչև հայրս կհ­րա­հան­գեր վա­ռա­րա­նը թե­ժաց­նել ու կար­տո­ֆի­լի շեր­տեր պատ­րաս­տել:

Թե ինչ­պես կա­րե­լի էր կի­սա­վառ մի լամ­պի ներ­քո այդ­քան լույս ու սեր գտ­նել, մինչև այժմ էլ չեմ հաս­կա­նում: Չգի­տեմ նաև՝ ինչ­պե՞ս կա­րե­լի էր կի­սել չու­նե­ցածն ու ջեր­մա­նալ վա­ղուց հան­գած վա­ռա­րա­նով: Գու­ցե այն պատ­ճա­ռով, որ այն ժա­մա­նակ մեզ բո­լո­րիս ար­հես­տա­կա­նո­րեն սևե­րի ու սպի­տակ­նե­րի չէին բա­ժա­նել, քա­ղա­քա­կան հա­յացք­նե­րի պատ­ճա­ռով մի­մյան­ցից զզ­վե­լու մո­լուցք չէին նե­րար­կել մեր մեջ, ին­տեր­նետ չկար, հե­ռուս­տաըն­կե­րու­թյուն­ներն էլ աղբ չէին հրամց­նում: Ա­մե­նա­կարևո­րը՝ Facebook չկար, ու մար­դիկ տար­բեր տե­սա­կետ­ներ ու հա­յացք­ներ ու­նե­նա­լու պատ­ճա­ռով ի­րա­րից չէին նե­ղա­նում:

Հա­մա­տա­րած ա­տե­լու­թյունն ու ան­հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյու­նը դա­մոկ­լյան սրի նման այժմ կախ­ված են մեզ­նից յու­րա­քան­չյու­րի գլ­խա­վերևում: Սո­ցիա­լա­կան ցան­ցե­րում մի­մյանց վի­րա­վո­րող, ան­պատ­վող գրա­ռում-մեկ­նա­բա­նու­թյուն­ներն ար­դեն փո­ղոց են տե­ղա­փո­խում: Ան­գամ մտե­րիմ ըն­կեր­նե­րը, որ 90-ա­կան­նե­րին նույն մո­մի լույ­սի տակ են մե­ծա­ցել ու դաս սո­վո­րել, այժմ մի «քո­մեն­թի» պատ­ճա­ռով ի­րար հետ հա­շիվ են մաք­րում: Չգի­տեմ՝ ով և ինչ­պես, բայց օր ա­ռաջ պետք է բու­ժել ու ա­ռող­ջաց­նել ա­նեծ­քի վե­րած­ված ա­տե­լու­թյան այս մթ­նո­լոր­տը:

Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ

Դիտվել է՝ 13776

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ