ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Բարսելոնայի հայ համայնքը երկրորդ հանրահավաքն է անցկացրել Արցախի անկախության ճանաչման պահանջով

Բարսելոնայի հայ համայնքը երկրորդ հանրահավաքն է անցկացրել Արցախի անկախության ճանաչման պահանջով
20.10.2020 | 16:20

Բարսելոնայի հայ համայնքը երկրորդ հանրահավաքն է անցկացրել` Իսպանիայի իշխանություններից պահանջելով դատապարտել Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան Արցախի դեմ և ճանաչել Արցախի անկախությունը: Իսպանիայի Բարսելոնա քաղաքի «Հայկական մշակութային միության» ատենապետ Տաթև Սուլյանը հայտնել է, որ ակցիան տեղի է ունեցել Իսպանիայի Կառավարության Կատալոնիայի ներկայացուցչության դիմաց։ «Ակցիան կազմակերպել էին Կատալոնիայի հայկական կազմակերպությունները։ Մասնակիցները պահանջում էին, որ Իսպանիան դատապարտի Թուրքիայի և ահաբեկիչ վարձկանների ներգրավվածությունը, քայլեր ձեռնարկի պատերազմի անհապաղ դադարեցման համար և ճանաչի Արցախի անկախությունը:

Հանրահավաքի ընթացքում ելույթներ հնչեցին իսպաներենով, կատալոներով և հայերենով։ Աղոթքով և ողջույնի խոսքով հանդես եկավ Արևմտյան Եվրոպայի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Հայրապետական Պատվիրակ և Վատիկանում ներկայացուցիչ՝ Գերաշնորհ Տեր Խաժակ արք. Պարսամյանը։ Հանրահավաքի մեկնարկին ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին բոլոր նահատակների և Արցախի հերոսի կոչմանն արժանացած, իսպանահայ Արմեն Կնյազյանի հիշատակը, որ զոհվել էր Արցախում հոկտեմբերի 10-ին։ Ելույթով հանդես եկան Տաթև Սուլյանը, Արփինե Հովհաննիսյանը, Նիկոլայ Մանուկյանը, Աբել Րիուն և Էմմի Մանուկյանը»,- ասաց Սուլյանը: Իսպանիայի Բարսելոնա քաղաքի «Հայկական մշակութային միության» ատենապետ Տաթև Սուլյանը նշեց, որ ավելի քան 700 հայորդիներ կոչերով դիմել են Իսպանիայի կառավարությանը` դատապարտելով իր որդեգրած անտարբերությունը։

«Ներկաները դատապարտեցին նաև իսպանական լրատվամիջոցների ոչ ամբողջական լուսաբանումը, իսպանական ընկերությունների` Թուրքիային և Ադրբեջանին զենքի վաճառքը։ Ուղերձներով պահանջվեց, որ Իսպանիան որպես ԵՄ և ԵԱՀԿ-ի անդամ իր լռության պատը քանդի ու որպես զարգացած, ժողովրդավար, խոսքի ազատության կողմնակից և մարդու իրավունքները պաշտպանող երկիր իր տեսակետը հայտնի արցախահայությանը սպառնացող վտանգի մասին»,- նշեց Տաթև Սուլյանը: Նա հավելեց, որ կատալոնահայության պահանջները գրավոր փոխանցվել են Իսպանիայի Կառավարության Կատալոնիայի ներկայացուցչությանը:
Սեպտեմբերի 27-ին Արցախի նկատմամբ Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունները և Հայաստանի նկատմամբ ագրեսիան դատապարտող ցույց է անցկացվել Բարսելոնայում Թուրքիայի հյուպատոսության դիմաց:

Դիտվել է՝ 3337

Մեկնաբանություններ