ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Հե­տաքրքր­վեք՝ որ­տեղ են կա­մա­վո­րա­կան աշ­խա­տանք­ներ տար­վում, և միա­ցեք այդ աշ­խա­տանք­նե­րին»

«Հե­տաքրքր­վեք՝ որ­տեղ են կա­մա­վո­րա­կան աշ­խա­տանք­ներ տար­վում, և միա­ցեք այդ աշ­խա­տանք­նե­րին»
16.10.2020 | 01:27

Այս օ­րե­րին բո­լո­րը գեր­լար­ված‚ նյար­դա­յին վի­ճա­կում են։ Հո­գե­բան ՀՐԱ­ՉՅԱ Ա­ՄԻ­ՐՅԱ­ՆԸ տագ­նա­պը նվա­զեց­նե­լու խոր­հուրդ է տա­լիս, միա­ժա­մա­նակ նշե­լով, որ այս օ­րե­րին տագ­նա­պե­լը նոր­մալ է։ Ի՞նչ կա­րե­լի է ա­նել։


1. Տագ­նա­պա­յին կամ բա­ցա­սա­կան մտ­քեր ու­նե­նա­լիս ինք­ներդ ձեզ հարց­րեք. «Սրա­նից օ­գուտ կա՞, սա հի­մա ինձ պե՞տք է։ Ա­վե­լի լավ չէ՞ ես որևէ օգ­տա­կար բա­նով զբաղ­վեմ»։ Եր­բեմն միայն այս­քա­նը բա­վա­կան է լի­նում։
2. Օգ­տա­կար զբաղ­վա­ծու­թյուն։ Զբաղ­վեք ցան­կա­ցած օգ­տա­կար գոր­ծով։ Օ­րի­նակ, հե­տաքր­քր­վեք, թե որ­տեղ են կա­մա­վո­րա­կան աշ­խա­տանք­ներ տար­վում‚ և միա­ցեք այդ աշ­խա­տանք­նե­րին։ Կամ էլ տնա­յին գոր­ծեր ա­րեք, ցան­կա­ցած օգ­տա­կար գործ։
3. Պահ­պա­նեք քնի հի­գիե­նան, միշտ նույն ժա­մին քնեք, աշ­խա­տեք լիար­ժեք քնել։
4. Քչաց­րեք սուր­ճի և մուգ թե­յի օգ­տա­գոր­ծու­մը։ Խմեք կո­ֆեի­նը հա­նած սուրճ, մուգ թե­յի փո­խա­րեն խո­տա­բույ­սե­րով թեյ խմեք։
5. Մի՛ հա­վա­տա­ցեք բա­ցա­սա­կան լու­րեր տա­րա­ծող­նե­րին, սաս­տեք այդ­պի­սի մարդ­կանց։
6. Ձգ­տեք ֆի­զի­կա­կան ակ­տի­վու­թյուն դրսևո­րել, վար­ժու­թյուն­ներ ա­նել օ­րա­կան գո­նե կես ժամ։
7. Հետևեք միայն պաշ­տո­նա­կան լրա­հո­սին։


Սեր­գեյ ՍԱ­ՂՈՒ­ՄՅԱՆ

Դիտվել է՝ 3798

Մեկնաբանություններ