ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

Լեհաստանի իշխանությունները թույլատրել են առանց դիմակի փողոց դուրս գալ

Լեհաստանի իշխանությունները թույլատրել են առանց դիմակի փողոց դուրս գալ
01.06.2020 | 09:00

Լեհաստանի իշխանությունները մայիսի 30-ից բնակչությանը թույլատրել են տանից առանց դիմակի դուրս գալ: Այս մասին գրում է ТАСС գործակալությունը:

Լեհաստանի քաղաքացիները կարող են առանց դիմակի լինել ոչ միայն փողոցում, այլ նաև այն վայրերում (այդ թվում և փակ), որտեղ հնարավոր կլինի 2 մ հեռավորություն պահել:
Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկու խոսքերով՝ իրենց երկիրը լավագույնս է պայքարում համավարակի դեմ:

Դիտվել է՝ 5930

Մեկնաբանություններ