ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ՊԱՏԵՐԱԶՄԻ ՍՑԵՆԱՐ

ՊԱՏԵՐԱԶՄԻ ՍՑԵՆԱՐ
12.11.2010 | 00:00

Այս օրերին ռուսաստանյան մի շարք ԶԼՄ-ներ, զարմանալի համերաշխությամբ խոսքները մեկ արած, անդրադարձան Լեռնային Ղարաբաղի թեմային։ Եվ քանի որ առիթ առանձնապես չկար (հազիվ թե պատճառը Ալիևի հերթական ռազմաշունչ հայտարարություններն էին, քանզի դրանց բոլորն էլ վաղուց արդեն ընտելացել են), այդ դաշնաձայնությունը զգուշավորության է դրդում և առիթ չի տալիս ասելու, թե դա պարզ զուգադիպություն է։ Նոյեմբերի 10-ին հեղինակավոր «Նեզավիսիմայա գազետան» զետեղել է Յուրի Ռոքսի «Պատերազմի հարկադրանք» ծավալուն հոդվածը, որի մեջ մասնավորապես բերված են անվանապես չնշված զինվորական փորձագետների խոսքերը. «Ադրբեջանը ռազմական ոլորտ էներգադոլարների հուժկու ներարկումներով, իրոք, որոշ առավելության է հասել տեխնիկական առումով և կարողացել է ավելացնել բանակի թվակազմը։ Բայց Ղարաբաղում մարտական գործողությունների դեպքում այդ առավելությունը կարող է ի չիք դառնալ լեռնային բարդ տեղանքի և հարձակվողի նկատմամբ պաշտպանվող կողմի ավանդական առավելության պատճառով։ Շատ կարևոր է նաև բարոյակամային պատրաստության, բանակի ոգու գործոնը։ Եվ այստեղ ես չէի ասի, թե Ադրբեջանը որևէ առավելություն ունի, ավելի շուտ հակառակը։ Թեկուզ այն պատճառով, որ հայերը կպաշտպանեն իրենց տներն ու օջախները ոչ թե ռազմահայրենասիրական դաստիարակության մակարդակով, այլ միանգամայն որոշակիորեն։ Ի դեպ, Աստված մի արասցե, եթե բանը հասնի դրան. նոր լոկալ պատերազմն ի վիճակի է պայթեցնելու ողջ տարածաշրջանը»։ Այնուհետև հոդվածի հեղինակը գրում է. «Պատերազմի սցենարը հիրավի սարսափեցնող է. Ղարաբաղում մարտական գործողությունների մեջ այս կամ այն կերպ կարող են ներքաշվել հարևան երկրները` Թուրքիան, որպես Ադրբեջանի ռազմավարական գործընկեր, Ռուսաստանը` Հայաստանի։ Կարող է մի կողմ քաշված չմնալ նաև Վրաստանը, որտեղ բավականին մեծաթիվ ադրբեջանական և հայկական սփյուռք կա»։
Ոչ պակաս հանրահայտ «թaջպՑՈ.ru»-ում նոյեմբերի 11-ին ռուս հայտնի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը (այս անգամ ընդգծվում է, որ հեղինակը ԱՄՆ-ի Ռազմավարական և միջազգային հետազոտական կենտրոնից հրավիրված գիտական աշխատակից է) հանդես է եկել հանգամանալից մեկնաբանությամբ` «Զրնգա՛, զենք. Բաքուն Ղարաբաղի համար պատերազմելու պատրաստակամություն է հայտարարում»։
Նա, գործընթացի վրա արտաքին քաղաքականության ազդեցությունների և իրավիճակի հանգամանալից վերլուծությունից հետո, գրում է. «Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին նկարահանված հոլիվուդյան ֆիլմի հերոսներից մեկն արդարացիորեն նկատել է, որ ռազմական նախապատրաստություններում միշտ չէ, որ ամեն ինչ ընթանում է ըստ ծրագրվածի։ Բանակցային գործընթացի խարխուլ նավակի անընդհատ տարուբերվելը սպառնում է նրանով, որ այն կարող է շրջվել` իր տակ թաղելով ոչ միայն խաղաղ կարգավորման բոլոր հույսերը, այլև հենց իրենց` բանակցությունների մասնակիցներին (նախ և առաջ` քաղաքական իմաստով)։ «Ղարաբաղյան հարցի» արագ լուծումը հնարավոր է միայն կայծակնային պատերազմի պայմաններում։ Բայց դրա հնարավորությունները քիչ են։ Մինչդեռ կայծակնային պատերազմի այլընտրանքը ձգձգված դիրքային հյուծիչ պատերազմն է, ոչ միայն ֆիզիկական, այլև տեղեկատվական, հոգեբանական։ Ասենք, հաղթանակի դեպքում էլ չի կարելի երաշխավորել, որ դիմակայությունը չի շարունակվի ահաբեկչական պայքարի ձևով։ Այդ դեպքում, բնականաբար, անխուսափելի կլինի արտաքին խաղացողների միջամտությունը։ Միայն, ի տարբերություն Վրաստանի, այստեղ պատկերները սև-սպիտակ չեն լինի։ Տարակարծություններ կառաջանան ոչ միայն ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև, այլև այդ երկրների ներսում (հիշենք հենց թեկուզ վերջերս տեղի ունեցած պատմությունը` կապված Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների հետ), և Եվրամիության անդամների, գործնականորեն մտածողների և Անկարայի ու Թեհրանի «գիշանգղների» միջև։ Ի դեպ, երկու հեղինակներն էլ հույս են հայտնում, որ Բաքվում այդ երկյուղները, այդուհանդերձ, նկատի են առնվում, և բանը սպառնալիքներից չի հասնի իրական ռազմական գործողությունների։
Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1145

Մեկնաբանություններ