Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

ՔԻՆԴԵՐՍՅՈՒՐՊՐԻԶՆԵՐԸ ՊԵՏՔ ՉԷ ԲԱՑԱՌԵԼ

ՔԻՆԴԵՐՍՅՈՒՐՊՐԻԶՆԵՐԸ ՊԵՏՔ ՉԷ ԲԱՑԱՌԵԼ
22.02.2011 | 00:00

Վերջին օրերի թեժացած կրքերը և գործընթացները իշխանական կոալիցիայի շուրջ ցույց տվեցին, որ նախընտրական տարին բավականին աշխույժ է լինելու: Սրան գումարվեցին նաև որոշ լուսանցքային կուսակցությունների և մոռացված գործիչների` իրենց մասին հիշեցնելուն ուղղված ակտիվ ճիգերը: Եվ վերջապես, կարծես թե իրականանում են քաղաքական տեխնոլոգների և վերլուծաբանների այն կանխատեսումները, թե նախընտրական տարում ի հայտ կգան նաև նոր քաղաքական ուժեր: Այլ խնդիր է, որ այդ նոր կուսակցությունների ընտրական հեռանկարների շուրջ կարծիքները բնավ էլ միանշանակ չեն: Նոր կուսակցությունների հնարավորությունների հարցին վերաբերող «Իրատես de facto»-ի հարցին պատասխանելիս` «P-Art» ընկերության զարգացման գծով տնօրեն, քաղաքական տեխնոլոգ ՎԻԳԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ նախ կարծիք հայտնեց, թե նոր կուսակցությունների տարափ, այնուամենայնիվ, դժվար է սպասել, և կանխատեսեց, որ այս պահի դրությամբ նոր ստեղծված միակ կուսակցությանը գուցե առավելագույնը մեկ-երկուսը գումարվեն: Ինչ վերաբերում է առկա և հնարավոր կուսակցությունների ընտրական հեռանկարներին, ապա, ըստ քաղաքական տեխնոլոգի, դրանք շատ բանով կախված են իրենց ստեղծման իրական նպատակներից: «Իհարկե, եթե նոր կուսակցությունն իրեն դիրքավորում է ընդդիմադիր դաշտում, ամենահեշտը նրան «իշխանական պրոյեկտ» անվանելն է, և որպես այդ կուսակցության հիմնական գործառույթ` վաղուց գոյություն ունեցող ընդդիմադիր ուժերից ձայն փախցնելու մեթոդի կիրառումն է: Բնականաբար, նման մոտեցման ռացիոնալ և պրագմատիկ որոշակի տարրեր կան»: Սակայն, ըստ Վիգեն Հակոբյանի, չի բացառվում, որ նոր կուսակցության ստեղծումը նախընտրական տարում կարող է նաև որոշակի աշխարհաքաղաքական պրոյեկտներից մեկի բաղադրիչ մասը լինել:
«Մասնավորապես (ես արդեն մի քանի անգամ նշել եմ), չի բացառվում նոր խորհրդարանում ոչ թե արևմտյան կողմնորոշման ընդդիմության հայտնվելը, ինչպես հիմա է, այլ, այսպես կոչված, ռուսամետ ընդդիմության կա՛մ առանձին կուսակցության, կա՛մ, ասենք, դաշինքի տեսքով, այս պարագայում նորաստեղծ կուսակցություններից ոմանք ռուսաստանյան այդ «պրոյեկտում» կարող են իրենց տեղն ունենալ»:
Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1106

Մեկնաբանություններ