ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Նիկոլի «զրոյական կետը»

Նիկոլի «զրոյական կետը»
22.06.2023 | 21:12

44-օրյա պատերազմի օրերին, երբ Նիկոլը հանդիպեց արտախորհրդարանական ուժերի հետ, ես գրեցի, որ սա ինքը պատեհ առիթով օգտագործելու է ընդդիմության հետ պատասխանատվությունը կիսելու համար: Ավելին, ես այն ժամանակ էլ կարծում էի, որ արտախորհրդարանական ուժերը չպետք է այդ հանդիպումների գաղտնիքը պահեն, պետք էր այն ժամանակ բացահայտել այդ հանդիպումների բովանդակությունը, որ այսօր Նիկոլն իրենց մեջքի վրայով չփորձեր ջրից չոր դուրս գալ: Ես հիմա էլ համոզված եմ, որ Նիկոլն այս ամենը պլանավորել ու Ալիևի հետ համաձայնեցրել է պատերազմից դեռ ամիսներ առաջ, երբ նրանից «դասեր էր ստանում» արցախյան հակամարտության նախապատմության վերաբերյալ: Այդ շրջանակներում հրահրեց «մոլորված ուազիկ» օպերացիան Տավուշում ու Ալիևին լեգալ իրավունք տվեց թուրքական զորքն ու գեներալիտետը մտցնել Նախիջևան ու Ադրբեջանի մյուս տարածքներ: Դրանով ի չիք դարձրեց ապրիլյան պատերազմից հետո հայակական կողմի դիվանագիտական առավելություններն ու սահմանափակեց միջազգային միջնորդների ջանքերը: Նիկոլի «զրոյական կետը» հենց դա էր, որտեղից Ալիևը պետք է սկսեր ի՛ր զրոյականը:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 2153

Մեկնաբանություններ