ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Սա դիվերսիա է մեր հանդեպ

Սա դիվերսիա է մեր հանդեպ
18.04.2023 | 22:16

Երեխաներին պետք է թույլ տալ ազատ արտահայտվել, բանավիճել ուսուցիչների հետ, որ ուժեղ անհատներ դաստիարակվեն:

Օրինակներ.

ԱՄՆ-ի դպրոցներում երեխաները պետք է ազատ արտահայտվեն՝ մարդու իրավունքները լա՞վ բան են, թե ոչ, ԱՄՆ-ը արդյոք ճի՞շտ էր, որ ժամանակին անկախության համար էր պայքարում, թե՞ դա սխալ էր, հետամնաց մոտեցում:

Ֆրանսիայում երեխաները դպրոցներում պետք է քննարկեն՝ Ազատություն, Եղբայրություն, Հավասարությունը լա՞վ բան են, թե ոչ:

Ռուսաստանում պետք է երեխաներն ազատ քննարկեն՝ ո՞վ ասաց, որ Հիտլերը վատն էր, գուցե ֆաշիզմի գաղափարախոսությունը լա՞վն էր, ուղղակի այն ժամանակ մարդիկ դա չէին հասկանում, ու իրենց պապերն ուղղակի հիմար ու սահմանափակ մարդի՞կ էին:

Թուրքիայի դպրոցներում երեխաները պետք է ազատ քննարկեն՝ իրենք թուրք ու մուսուլմա՞ն են, թե՞ գուցե հայերի, հույների, սերբերի հետնորդներ:

Իսկ Հայաստանում պետք է քննարկենք՝ արդյոք Արցախում հայե՞ր են ապրում, թե՞ ուդիներ, արդյոք Ցեղասպանություն եղե՞լ է, թե ոչ, գուցե ռուսնե՞րն են դա հնարել, որ մենք թուրքերին ատենք, որ Սովետական Միության հարավային սահմանները լինեն անվտանգ՝ թյուրքատյաց, Արարատի մասին էլ մոռացեք, Արագած սիրեք, Խուստուփի մասին էլ մոռացեք ...

Ըստ էության, սա էր ասում Մահաբերը: Հասկանու՞մ եք, ինչ ...-ի մեջ ենք հայտնվել: Այսինքն, երեխաներն արդեն դպրոցում ոչ մի համոզմունք չպետք է ունենան: Սա դիվերսիա է մեր հանդեպ, բոլոր սահմաններն արդեն հատվում են:

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 3571

Մեկնաբանություններ