Անկարայում Գերմանիայի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ՝ Գերմանիայի ՆԳՆ-ի կողմից ՈՒԵՖԱ-ին ուղարկված որակազրկման դիմումի առնչությամբ: Եվրո-2024-ի 1/8 եզրափակչում թուրք պաշտպան Մերիհ Դեմիրալը ցուցադրել է «Գորշ գայլեր» ծայրահեղ ազգայնական խմբավորման խորհրդանիշ ողջույնի ժեստը, և Գերմանիայի ՆԳ նախարար Նենսի Ֆեսերը կոչ է արել պատժել վերջինիս։ ՈՒԵՖԱ-ն այսօր հայտարարել է, որ հետաքննություն է անցկացնում Դեմիրալի գործով։               
 

Սրանց երկար մնալուց տուժելու ենք բոլորով

Սրանց երկար մնալուց տուժելու ենք բոլորով
04.07.2024 | 07:42

Անգլիացիների մեջ շատերը կան, որ ատում են ֆրանսիացիներին։ Կան, որ չեն սիրում իսպանացիներին։ Ու դա դարերով է այդպես։

Ֆրանսիացիների մեջ կան, որ չեն սիրում արաբներին, անգլիացիներին, իսպանացիներին։

Ճապոնացիների մեջ կան, որ ատում են ռուսներին, կան ամերիկացիներին ատողներ, կան չինացիներին ընդհանրապես մարդ չհամարողներ։

Նույնը՝ չինացիների մեջ։

Պարսիկներն ու թուրքերը իրար չեն սիրում, դա՝ մեղմ ասած։

Ռուսների մեջ կան, որ չեն սիրում հայերին, կան թուրքին ատողներ, կան ամերիկացիներին չընդունողներ։

Ու դա շատ նորմալ երևույթ է։

Այնպես որ, երբ հայերի մեջ կան ռուսին ատողներ, անգլիացուն ատողներ, արաբներին չընդունողներ, դե, թուրքի մասին էլ չասեմ, ապա դա շատ նորմալ է։ Հեչ պետք չի ցավագին ընդունել, եթե մեկը կամ մի մասը ռուսին չի ընդունում, ու պետք էլ չի ցավագին ընդունել, եթե մի մասը ընդունում է։ Նույնը՝ անգլիացիների կամ ամերիկացիների պահով։

Բայց դրա իրավունքն ունեն մարդիկ կամ մարդկանց խմբեր։ Իսկ երբ պետությունն է վարում (ցանկացած պետություն) հակաքաղաքականություն, դա արդեն վտանգավոր է ամբողջի համար, ոչ թե մի մասի։ Մանավանդ, երբ այդ հակա-ն շատ ավելի ուժեղ է, քան՝ մեր պետությունը։

Եթե ՀՀ իշխանությունը վարի հակաամերիկյան քաղաքականություն, դա նույն կերպ վտանգավոր է, ինչպես հակառուսականը կամ հակաիրանականը։ Բայց եթե մի հարցում իշխանությունը որևէ լոյալ բան է անում դեպի Ռուսաստանը, անմիջապես մի մասը հիստերիա է բարձրացնում, թե բա՝ Կրեմլի սապոգ, եսիմ ինչ։ Երբ որևէ լոյալ բան է անում դեպի Արևմուտք, միանգամից՝ թե բա շպիոններ, եսիմ ինչեր։

Դա նրանից է, որ սրանց արածից պարզ երևում է, որ կեղծ են անում, ֆալշը երևում է իսկույն։ Մեկ կնոպկա են «սխալ» սեղմում, հետո հորթի դեմք են ընդունում, մեկ ավելորդ բաներ են խոսում, հետո՝ կեղծավոր ժպտում։

Բայց հաստատ և՛ ռուսները, և՛ եվրոպացիները, և՛ ամերիկացիները, և՛ մանավանդ պարսիկները շատ լավ հասկանում են ամեն ինչ, ու բոլորն էլ չեն սիրում մանր ժուլիկներին, որոնք իրենց աֆերիստ են կարծում, իսկ դիմացինին էշի տեղ են դնում։

Այնպես որ, սրանց երկար մնալուց տուժելու ենք բոլորով՝ ռուսամետներով, հակառուսներով, արևմտամետերով, հակաամերիկացիներով, նույնիսկ՝ հակաթուրքերով, որ մեջներիս ամենաշատն է։

Միհրան Միրզոյան

Դիտվել է՝ 338

Մեկնաբանություններ