Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Բանակին փշի-փշի անելու ժամանա՞կն է

Բանակին փշի-փշի անելու ժամանա՞կն է
26.05.2024 | 07:41

Տրուսիկ-մայկայով, ելակ-բրոկոլիով, հերոսներին վարկաբեկելով, պրոֆեսիոնալ կադրերին ազատելով, բանտարկելով, ոչ մասնագետ՝ «օդնառազովի» կադրերով պատվազրկելով, բանակը կազմալուծելով, Արցախը թշնամուն նվիրելով, Հայաստանը մաս-մաս, կտոր-կտոր հանձնելով՝ պարտաճանաչորեն գեներալի կոչումներ եք բաշխում:

Նախկին մարտական բանակի բուտաֆորիան հիշեցնող բանակի գեներալներ:

Եթե այսպես շարունակվի, շուտով գեներալներն ավելի շատ կլինեն քան՝ զինվորները:

Կմնան սահմանի ցցերն ու «պսևդո» գեներալները:

Բանակին հենվելու, փշի-փշի անելու ժամանա՞կն է:

Ռոբերտ Մելքոնյան

Դիտվել է՝ 1220

Մեկնաբանություններ