Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Հարցերը լուծվում են միայն Բաքվի հետ

Հարցերը լուծվում են  միայն Բաքվի հետ
29.03.2024 | 08:14

Ադրբեջանի ԱԳՆ հայտատարել է. «Վաշինգտոնի և Բրյուսելի բացահայտ հայանպաստ հանրային դիրքորոշումը, Հայաստանում ռևանշիստական տրամադրությունների ֆոնին, կարող է վտանգավոր պատրանք ստեղծել Հայաստանում, որ ԵՄ-ն ու ԱՄՆ-ը կաջակցեն նրան Ադրբեջանի դեմ հաջորդ հնարավոր սադրանքներում։ Այս դեպքում ԵՄ-ը և ԱՄՆ-ը կիսելու են պատասխանատվությունը Հայաստանի ցանկացած ապակայունացնող գործողության համար» ։

Եթե թարգմանենք այլ լեզվով, ասում են՝ մի խառնվեք, մենք Փաշինյանի հետ պայմանավորվել ենք, խելոք անում է։ Այստեղից էլ բխում է այլ հարց՝ ինչու՞ են կեղծ շառլատան «արևմտամետները» առավոտից երեկո ասում, թե իբր այսպես է պահանջում միջազգային հանրությունը, մինչդեռ տարբեր մայրաքաղաքներից եկող ազդակները փաստում են, որ այս գործելաոճը որևէ մեկին հասկանալի չի։

Դեռ երեք ամիս առաջ ես իմ հարցազրույցներից մեկում ասել էի՝ Փաշինյանը «գցելու» է Արևմուտքին ու գնալու է Ալիևի հետ ուղիղ բանակցության։

Հիմա մենք դրա ականատեսն ենք։ Հարցերը լուծվում են միայն Բաքվի հետ՝ առանց միջնորդի և տրամաբանության։

Տաթևիկ Հայրապետյան

Դիտվել է՝ 1634

Մեկնաբանություններ