«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

Գոնե պատկերացնու՞մ եք՝ ինչի մասին եք խոսում

Գոնե պատկերացնու՞մ եք՝  ինչի մասին եք խոսում
27.03.2024 | 12:12

Բազմիցս եմ ասել ու նորից նշեմ, որ հայաստանյան լրատվամիջոցներն անհրաժեշտ է խախալով անցկացնել, քանի որ քուսպը շատ է, իսկ լրագրողները պարտադիր ատեստավորվեն պիտի. խոտանվածներին էլ ուղարկել է պետք Արարատյան դաշտ՝ գյուղատնտեսությունը զարգացնելու, թե չէ, ում ձեռքին գրիչ է հայտնվում, իրեն համարում է լրագրող։ Կոպի՞տ եմ արտահայտվում , այլ կերպ հնարավոր չէ։ Ահա մի պայծառ օրինակ. Ինչ-որ մարդիկ՝ իրենց քաղաքագետ, ռազմագետ ու չգիտեմ էլ ինչագետ համարող, հավաքվում են մի որևէ ակումբում ու տարաբնույթ հարցեր են քննարկում։ Սակայն սա չի նշանակում, որ լրագրողը զրույցի մինչև վերջին ստորակետը պիտի հանրայնացնի, առավել ևս, երբ զրույցը երկրի ռազմական ու անվտանգային հարցերին է վերաբերում։ Մինչդեռ լրագրողը զրույցի ընթացքում ասված միտքը դարձրել է իր հոդվածի վերնագիր. «Ադրբեջանը մեզ հաղթել է 600 հոգով»։ Էս լրագրողը հասկանու՞մ է, որ իր այս ախմախ վերնագիրը հավասարազոր է թշնամու արձակած գրադի հարյուր համազարկի։ Հետո էլ զարմանում եք, թե ինչու ժողովուրդը անտարբեր է, հուսահատ, չի պայքարում։ Նա կամ նրանք, որ հայտարարում են' Ադրբեջանը հաղթել է վեց հարյուր հոգով, և եթե մենք ունենայինք քաղաքային մարտեր վարելու ունակ ստորաբաժանում, շաբաթներով Ստեփանակերտում կդիմադրեինք, նախ հարցնեմ՝ էդ «ռազմագետներին»՝ դիմադրելու արդյունքը ո՞րն էր լինելու։ Հաղթանակը՞։ Եվ հետո, գոնե պատկերացնու՞մ եք՝ ինչի մասին եք խոսում։ Եթե ինն ամիս սննդամթերք չի ներմուծվել, տառացիորեն ՈՉԻՆՉ չկա խանութներում, նույնիսկ դիրքապահ զինվորի օրաբաժինը 150 գրամ ցամաք հացն է, այն էլ՝ անկանոն մատակարարմամբ, եթե Արցախի բոլոր շրջանների գյուղերի տեղահանված բնակչությունը եկել-լցվել է Ստեփանակերտ, դպրոցներում, մանկապարտեզներում, պետական հիմնարկներում, ամենուր տեղահանված մարդիկ են, որոնք գիշերում են շենքերի միջանցքներում, հատակին, ուր պատահի, եթե փոքրիկ Ստեփանակերտը միանգամից դարձել է 100-120-հազարանոց քաղաք, ու քաղաքի վրա աշխատում է թշնամու հրետանին, դուք մտածում եք, որ փողոցային մարտերով կարելի էր դիմադրե՞լ։ Եվ այսպես մտածողը իրեն մասնագե՞տ է համարում։ Իսկ հետո ի՞նչ անուն պիտի տայիք էդ կոտորածին, էդ մսաղացին։

Մեր ողբերգությունն այն է, որ երևանյան ակումբներում ու կաֆեներում էին ( այսօր նույնպես) կարծիք ձևավորում։ Մինչդեռ էն ժամանակ, երբ ասվում էր՝ Արցախը տանք, լավ ապրենք, մեր երեխան ինչի՞ պիտի Արցախում ծառայի, Արցախի համար կռվի, հասկանալ էր պետք, որ Արցախը Հայաստան ամրոցի արտաքին պարիսպն էր։ Մենք քանդեցինք էդ պարիսպը, ու հիմա մտածում եք փողոցային մարտեր մղելու ընդունակ ստորաբաժանում ստեղծելու մասին։ Ասում եմ, չէ՞, Հայաստանը թե կործանեն, կործանելու են դիլետանտները, բայց ոչ՝ թշնամին։

Համլետ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 1290

Մեկնաբանություններ