Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Պատերազմի հերթական զոհը

Պատերազմի հերթական զոհը
28.01.2024 | 12:11

Գերմանիայի քաղաքական, փորձագիտական շրջանակներում խուճապ է: ԱՄՆ-ը մտադիր է դադարեցնել հեղուկ գազի վաճառքը Գերմանիային՝ դա հիմնավորելով բնապահպանական խնդիրներով:

Երկու տարի առաջ, ուկրաինական պատերազմի մեկնարկին, Գերմանիան հրաժարվեց ռուսական գազից, բայց այս ոլորտում դիվերսիֆիկացիայի փոխարեն, Բեռլինում որոշեցին ապավինել ամերիկյան մատակարարումներին:

Ահա և արդյունքը:

Ռուս- ուկրաինական պատերազմի առաջին տեսանելի զոհն ՈՒկրաինան է, երկրորդը, ըստ ամենայնի, լինելու է ԵՄ-ի առաջատար Գերմանիան, ինչը, անշուշտ, ազդելու է ԵՄ-ի կշռի, նրա ազդեցության վրա:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Կոլաժը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 2533

Մեկնաբանություններ