Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Նույն ձեռագիրն է

Նույն ձեռագիրն է
21.10.2023 | 10:49

Ռեփեր Սնուփ Դոգի համերգի պատմությունը լրիվ արտացոլում է ՀՀ իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը: Գումարը ամբողջությամբ վճարել են՝ համերգի խոստման դիմաց, հետո համերգը հետաձգվել է, գումարը հետ չի վերադարձվել, փոխարենը ռեփերն անորոշ խոստում է տվել՝ մի օր ժամանակ կգտնի-կգա ու նաև ցավակցել է:

Հենց այդպես էլ Արցախը ճանաչել են Ադրբեջանի մաս, դիմացը ստացել են անորոշ խոստում, որ լավ կլինի, Արցախը հայաթափվել է ու էթնիկ զտման ենթարկվել, ովքեր էլ դրան նպաստել են, մի մասը մուննաթ է եկել, մյուս մասն էլ ցավակցել է, ասել՝ մի օր, որ թեթևանանք, հարմար ժամանակը գա, կզբաղվենք այդ հարցով:

Տաթևիկ Հայրապետյան

Դիտվել է՝ 2329

Մեկնաբանություններ