ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Էներգիան ուղղվում է ավանտյուրաների ու «գլխին սարքոցիների» վրա

Էներգիան ուղղվում է ավանտյուրաների ու «գլխին սարքոցիների» վրա
04.08.2023 | 07:53

Գիտե՞ք, թե որն է տեղի ունեցողի ամենից այլանդակ դրսևորումը. թշնամին տարբեր մակարդակներում սպառնում է գրավել, ոչնչացնել մեր տունը, իսկ «տան տերը» (էդ պաշտոնը զբաղեցնողը) ոչ թե փորձում է այն պաշտպանել, այլ՝ «մեղավոր» ման գալ՝ ում վրա կարող է բարդել առկա և ապագա դժբախտությունները:

Մոտավորապես նույնն է, ինչ եթե փողոցում խուլիգանները վրա տան քո ու ընտանիքիդ վրա, իսկ դու, պաշտպանելու փոխարեն, մտածես, թե ում ես մեղավոր նշանակելու հետո:

Ուժերը մոբիլիզացնելու, դիմադրություն կազմակերպելու փոխարեն էներգիան ուղղվում է ավանտյուրաների ու գլխին սարքոցիների վրա:

Արդյունքում ստացվում է բազմաշերտ քցոցի՝ պատվաբեր և կենսական անհրաժեշտությամբ դիմադրության փոխարեն:

Իսկ էդ այլանդակության մեջ ամենից այլանդակը այն է, երբ էդ քցոցու գործով տարված «պաշտպանի» դերակատարը արդեն թշնամու հետ միասին է գործում՝ գլխին սարքոցիների հարցում:

Հ.Գ. Բենզինը Socar-ն է տալի՞ս:

Թո՛ւ, ես ձեր...

Զաքար Խոջաբաղյան

Դիտվել է՝ 1799

Մեկնաբանություններ