ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Վտանգ­ված է երկ­րի անվ­տան­գու­թ­յու­նը

Վտանգ­ված է երկ­րի անվ­տան­գու­թ­յու­նը
14.12.2020 | 23:51

Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նում կա՞ տա­րած­քա­յին կա­ռա­վար­ման և են­թա­կա­ռուց­վածք­նե­րի նա­խա­րա­րու­թյուն։ Ամ­բողջ եր­կի­րը խո­սում է Սյու­նի­քի‚ Գե­ղար­քու­նի­քի‚ Վա­յոց ձո­րի‚ Տա­վու­շի մար­զե­րում ադր­բե­ջա­նա-թուր­քա­կան ու­ժե­րի սպառ­նա­լիք­նե­րի մա­սին։ Ադր­բե­ջան­ցի­նե­րը չգի­տես ինչ պատ­ճա­ռա­բա­նու­թյուն­նե­րով, տա­րածք­ներ են պա­հան­ջում տար­բեր մար­զե­րից‚ Հա­յաս­տա­նի վայ-կա­ռա­վա­րու­թյունն ու տա­րած­քա­յին կա­ռա­վար­ման նա­խա­րա­րու­թյու­նը քար լռու­թյուն են պահ­պա­նում։ Ի դեպ‚ հի­շեց­նենք‚ որ տա­րած­քա­յին կա­ռա­վար­ման և են­թա­կա­ռուց­վածք­նե­րի նա­խա­րա­րու­թյան հիմ­նա­կան գոր­ծա­ռույ­թը ոչ թե աս­ֆալտ փռելն է‚ այլ հենց տա­րած­քա­յին կա­ռա­վա­րու­մը։


Հա­մայ­նք­նե­րի ղե­կա­վար­ներն ա­հա­զան­գում են վտան­գի‚ թուրք-ադր­բե­ջա­նա­կան սպառ­նա­լիք­նե­րի մա­սին‚ բնա­կիչ­ներն ի­րենց ու­ժե­րով դուրս են ե­կել ինք­նա­պաշտ­պա­նու­թյան‚ իսկ նա­խա­րա­րու­թյու­նը լուռ է։ Գո­նե մի հայ­տա­րա­րու­թյուն ա­րեք‚ հեր­քեք կամ հաս­տա­տեք տա­րած­վող լու­րե­րը‚ լռելս ո՞րն է։ Ախր դուք այդ մարդ­կանց հար­կե­րից ա­մեն ա­միս պարգևավ­ճար եք ստա­ցել։ Մար­դիկ դեմ-հան­դի­ման թշ­նա­մուն կանգ­նած են‚ դուք‚ որ­պես պե­տու­թյուն‚ գո­նե տե­ղե­կատ­վու­թյուն ա­պա­հո­վե­լու պար­տա­վո­րու­թյու՞ն էլ չու­նեք ձեր քա­ղա­քա­ցի­նե­րի նկատ­մամբ։ Երկ­րում պե­տու­թյուն կա՞ ընդ­հան­րա­պես‚ պե­տա­կան հա­մա­կար­գե­րը գոր­ծո՞ւմ են։
Այս թե­մա­յով‚ թերևս‚ միայն երկ­րում գոր­ծող միակ ինս­տի­տու­տի ղե­կա­վա­րը՝ Մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նը հան­դես ե­կավ հայ­տա­րա­րու­թյամբ՝ նշե­լով‚ որ գուգլ քար­տե­զի (Google Map) կամ գլո­բալ տե­ղո­րոշ­ման հա­մա­կար­գի (GPS) հի­ման վրա Հա­յաս­տա­նի պե­տա­կան սահ­ման­նե­րի սահ­մա­նա­զա­տում կամ սահ­մա­նագ­ծում ի­րա­կա­նաց­վել չի կա­րող:


«Ան­հաս­կա­նա­լի է, օ­րի­նակ, գուգլ քար­տե­զի ո՞ր տար­բե­րակն է հիմք ըն­դուն­վում, երբ գուգլն ինքն է նշում, որ առ­կա են աշ­խար­հի առ­ցանց քար­տեզ­նե­րի բազ­մա­թիվ տար­բե­րակ­ներ: Կամ ար­դյոք պար­զե՞լ ենք` ալ­գո­րիթ­մա­յին ի՞նչ հա­մա­կար­գեր կամ տե­ղո­րոշ­ման ի՞նչ մե­խա­նիզմ է դր­վել առ­ցանց քար­տե­զի կոնկ­րետ տար­բե­րա­կի հիմ­քում: Հա­յաս­տա­նի Մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նի ու­սում­նա­սի­րու­թյուն­ներն ու դի­տար­կում­նե­րը սահ­մա­նա­յին բնա­կա­վայ­րե­րում հաս­տա­տում են, որ այդ մո­տե­ցու­մը լր­ջո­րեն վտան­գում է ան­մի­ջա­կա­նո­րեն սահ­մա­նա­յին բնա­կա­վայ­րե­րի բնա­կիչ­նե­րի կյան­քի, ֆի­զի­կա­կան ու հո­գե­կան ան­ձեռ­նմ­խե­լիու­թյան, սե­փա­կա­նու­թյան սահ­մա­նադ­րա­կան ի­րա­վունք­նե­րը: Խոս­քը մեր պե­տու­թյան սահ­ման­նե­րի պաշտ­պա­նու­թյան, մեր ժո­ղովր­դի ու յու­րա­քան­չյուր ան­ձի ֆի­զի­կա­կան անվ­տան­գու­թյան ու ա­պա­հո­վու­թյան մա­սին է:


Սահ­մա­նա­զա­տում­նե­րի կամ սահ­մա­նագ­ծում­նե­րի հար­ցում անհ­րա­ժեշտ են մաս­նա­գի­տա­կան մո­տե­ցում­ներ, գի­տա­կան հե­տա­զո­տու­թյուն­նե­րի ար­դյունք­ներ, տե­ղում ման­րա­մասն աշ­խա­տանք­ներ, պատ­շաճ ի­րա­վա­կան հիմ­քեր և այլն:
Այս հար­ցը պետք է լի­նի մեր երկ­րի բա­ցա­ռիկ գե­րա­կա­յու­թյուն­նե­րի թվում, բո­լո­րի ա­ռաջ­նա­հերթ ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում»‚- աս­ված է մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պան ԱՐ­ՄԱՆ ԹԱ­ԹՈ­ՅԱ­ՆԻ հայ­տա­րա­րու­թյան մեջ:


Բայց այս հայ­տա­րա­րու­թյանն ար­ձա­գան­քե­լու հա­մար մեր երկ­րում կա՞ն մաս­նա­գի­տա­կան մո­տե­ցում‚ պե­տա­կան մտա­ծե­լա­կերպ‚ քա­ղա­քա­կան կամք‚ մտա­վոր ու­նա­կու­թյուն ու­նե­ցող մար­դիկ ու կա­ռույց­ներ‚ որ հայ­տա­րա­րու­թյան մեջ նշ­վա­ծը կյան­քի կո­չեն։ Ի­հար­կե ո՛չ։ Ինք­նա­հո­սի մատն­ված այս ի­րա­վի­ճա­կում մնում է հի­շա­տա­կել դա­սա­կա­նին. «Спасение утопающих-дело рук самих утопающих»:


Սեր­գեյ ՍԱ­ՂՈՒ­ՄՅԱՆ

Դիտվել է՝ 7085

Մեկնաբանություններ