ՎիվաՍել-ՄՏՍ-ը և ՄոբիԴրամ-ը` օնլայն գնումների և «Սև ուրբաթի» կիզակետում
29.11.2019 | 03:38
Նոյեմբերի ամենասպասված օրվան՝ «Սև ուրբաթին» ընդառաջ, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի է ունեցել օնլայն գնումների փառատոն, որի գլխավոր գործընկերն էր ՎիվաՍել-ՄՏՍ-ը: Փառատոնին ներկայացված էր նաև ՄոբիԴրամ-ը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսավճարային դուստր ընկերությունը: Օնլայն գնումների փառատոնն արդեն երրորդ տարին է, ինչ կազմակերպվում է «Գլոբբինգ»-ի կողմից:
ՎիվաՍել-ՄՏՍ-ն այժմ հեռահաղորդակցության օպերատորից թվային ծառայությունների օպերատորի փոխակերպման ճանապարհին է: Այսօր ավանդական ընկերություններն աշխարհով մեկ վերածվում են թվային էկոհամակարգեր ունեցող ընկերությունների: Այս համակարգերում չկա գործունեության ոլորտի հստակ սահման: Հաշվի առնելով Հայաստանում օնլայն առևտրի ոլորտի զարգացումն ու աշխարհի տարբեր կետերից մատչելի գներով ապրանքներ ձեռք բերելու նկատմամբ աճող հետաքրքրությունը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու ՄոբիԴրամ-ն այս ուղղությամբ ևս առաջարկում են լուծումներ:
Փառատոնի ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացրել է իր նոր առաջարկը՝ օնլայն առևտրի բոլոր սիրահարներին: «Մեծ զեղչերին ընդառաջ՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ն ընդլայնել է գնումներ կատարելու սահմանները և մինչև 2020 թ. հունվարի 13-ը ներառյալ «X», «Y» և «Z» սակագնային պլանների բոլոր բաժանորդները կարող են կատարել առցանց գնումներ «Amazon», «AliExpress», «Alibaba», «Taobao» և «eBay» հավելվածներից և կայքերից՝ անսահմանափակ իրենց սակագնային պլանի 30 օր ժամկետում, առանց հիմնական ինտերնետի փաթեթն օգտագործելու»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
ՄոբիԴրամ-ը ևս անակնկալ է ներկայացրել իր հաճախորդներին. 2019 թ. նոյեմբերի 23-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ, դառնալով ՄոբիԴրամի «Պրեմիում» հաճախորդ և վճարելով Գլոբբինգի առաքման գումարը ՄոբիԴրամի բջջային հավելվածի միջոցով միանվագ կամ գումարային նվազագույնը 3000 ՀՀ դրամով, կարելի է ստանալ 3000 ՀՀ դրամ բոնուս Գլոբբինգի հաշվին, որն անժամկետ կարելի է օգտագործել Գլոբբինգի առաքանու վճարման համար: Մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ: Գլոբբինգի առաքանին կարելի է նաև ստանալ ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններից մի քանիսում:
Երկրորդ տարին շարունակ, ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու ՄոբիԴրամ-ը մասնակցում են օնլայն գնումների փառատոնին: Ընկերությունները կարևորում են օնլայն գնումների ճիշտ կազմակերպման գործընթացը: Այս տարի, փառատոնի ընթացքում, մարդիկ հնարավորություն են ստացել սովորելու ճիշտ կերպով պատվիրել ապրանքներ արտասահմանից, ճիշտ վճարել, ինչպես նաև հավաստիանալ, որ բարեխիղճ վաճառողից են գնում ապրանքը, սովորել են ինչպես հետևել ապրանքի Հայաստան գալու ընթացքին, ում միջոցով առաքել ապրանքը Հայաստան, ինչպես օգտվել քարտերից, ու ամենակարևորը՝ անվտանգ օգտվել, քանի որ օնլայն գնում կատարելիս շատ կարևոր անձնական տեղեկություններ են հաղորդվում օնլայն հարթակին: Ի վերջո, ստացել են հնարավորություն դառնալու միջազգային գնորդ:
Օնլայն գնումների փառատոնի շրջանակում կազմակերպվել են թրեյնինգներ՝ իրենց ոլորտում առաջատար և ամենապահանջված մասնագետների մասնակցությամբ և «թեմատիկ սեղաններ», որոնք առանձնացվել էին ըստ նախնական ընտրությամբ հետաքրքրող թեմաների:
«Սև ուրբաթն» աշխարհում անցնում է նոյեմբերի վերջին ուրբաթ օրը և համարվում է գնումներ կատարել սիրողների համար ամենասպասված օրը: Այդ օրը մի շարք խանութներ հայտարարում են մեծ զեղչեր: Տարեցտարի «Սև ուրբաթն» առավել մեծ ալիք է բարձրացնում, քանի որ թվային հեղաշրջման արդյունքում սովորական խանութներին են միանում նաև օնլայն խանութները՝ խրախուսելով առցանց գնումները: Այս տարի «Սև ուրբաթը» նոյեմբերի 29-ին է:
Մեկնաբանություններ