ՀՀ կառավարությունը մարտի 3-ի նիստում քննարկելու է Ընտրական օրենսգրքի նոր տարբերակի նախագծի փաթեթը: Վենետիկի հանձնաժողովն արդեն հրապարակել էր իրենց ուղարկված անգլերեն տարբերակը: Կառավարության կայքում տեղադրվել է հայերեն տարբերակը: Նախագիծը բխում է նոր Սահմանադրությունից, և ընտրական համակարգը պետք է համապատասխանեցվի դրան։
Շրջանառության մեջ են դրվել «ՀՀ ընտրական օրենսգրքի», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ oրենuգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին», «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական oրենuգրքում փոփոխություններ կատարելու մաuին», «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին», «Գնումների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթները: