ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

Եվրոպան տեսնում է աշխարհն առանց մահապատժի

Եվրոպան տեսնում է աշխարհն առանց մահապատժի
22.02.2016 | 08:15

Հռոմում սկսվել է «Աշխարհն առանց մահապատժի» միջազգային կոնֆերանսը:
Երեկ կիրակնօրյա պատարագի ժամանակ Սբ Պետրոսի հրապարակում Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել բոլոր երկրներին համաձայնության գալ մահապատժի չեղարկման հարցում, իսկ մինչ այդ անել տղամարդկային և օրինակելի քայլ՝ ոչ մի մահապատիժ չիրականացնել այս տարում: «Նույնիսկ հանցագործը ապրելու անբեկանելի իրավունք ունի»,- ասել է պոնտիֆիկոսը: Նրա առաջարկը հրապարակն ընդունել է բուռն ծափերով:

Դիտվել է՝ 1061

Մեկնաբանություններ