ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

Նորք -Մարաշում վնասազերծված խմբի անդամներից ևս երկուսն ազատ են արձակվել

Նորք -Մարաշում վնասազերծված խմբի անդամներից ևս երկուսն ազատ են արձակվել
25.01.2016 | 15:21

Նորք- Մարաշում նոյեմբերի 25-ին վնասազերծված զինված խմբի անդամներից ևս երկուսը՝ եղբայրներ Հայկ և Հրանտ Վարդանյանները, ազատ են արձակվել՝ ասել է նրանց փաստաբան Լևոն Բաղդասարյանը: Նրանց խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
Նավթի գները վերադարձել են բարելի համար 32 դոլար մակարդակին
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային աճուրդների ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են, այդ մասին վկայում են աճուրդների տվյալները։
WTI ապրանքանիշի թեթև նավթի փետրվարյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) ավելացել են 0,50 տոկոսով՝ հասնելով բարելի համար 32,35 դոլարի, գրում է gazeta.ru-ն։ ICE Futures լոնդոնյան բորսայում Brent ապրանքանիշի նավթի փետրվարյան ֆյուչերսներն ավելացել են 0,75 տոկոսով՝ հասնելով բարելի համար 32,42 դոլարի։ Նավթը վերադարձել է հունվարի 11-ի գներին։

Դիտվել է՝ 1489

Մեկնաբանություններ