ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

Ո՞վ է պատասխան տալու

Ո՞վ է պատասխան տալու
19.01.2016 | 16:01

Երկու օր է՝ ողջ համացանցը ողողված է Արամի 30 հասցեում գտնվող շենքի քանդման շուրջ մեկնաբանություններով: Մեկ դարից ավելի պատմություն ունեցող այս շենքը թեև պատմամշակութային հուշարձաններից ցանկում չէր, բայց երևանցիների համար բավականին թանկ կառույց էր:
Հերթական անգամ Երևանում հողին հավասարեցվեց մայրաքաղաքի դեմքն ու կոլորիտը պահող շենքերից մեկը: Արդեն քանի տարի է՝ այս «քանդող, ավերող» ձեռքը մի գիշերում, մի ակնթարթում ոչնչացնում է բոլոր արժեքավոր կառույցները, սակայն ոչ մեկը չի ցանկանում նրա դեմն առնել: Ինչքան կարելի է այսքան անսրտացավ լինել սեփական քաղաքի հանդեպ, չի կարելի ամեն ինչում տեսնել միայն գումար կուտակելու մարմաջը: Հիմա ի՞նչ: Գոնե մի երևանցի տեղյա՞կ է, թե ինչ է կառուցվելու այդ շենքի փոխարեն, դուք հարցրե՞լ եք նրա կարծիքը, որ այսպես այլանդակում եք մայրաքաղաքի դեմքը: Ով է, ի վերջո, պատասխան տալու այս ողջ ավերվածության համար:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1319

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ