ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

Ստամբուլում ոստիկանությունը արցունքաբեր գազով ցրել է ցույցը

Ստամբուլում ոստիկանությունը արցունքաբեր գազով ցրել է ցույցը
21.12.2015 | 14:44

Թուրքական ոստիկանությունը արցունքաբեր գազ ու ջրցան մեքենաներ է կիրառել Ստամբուլի կենտրոնում՝ Իսթիկլալ փողոցում՝ ցույցը ցրելու նպատակով: Փողոցում բամաթիվ զբոսաշրջիկներ են եղել: BBC-ն հայտնում է, որ ցույցը տեղի է ունեցել ի պաշտպանություն քրդերի. վերջին օրերին թուրք ուժայինները հարավ-արևելքում տասնյակ քրդերի են ոչնչացրել հատուկ գործողություններում: Ցույցի մասնակիցները քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ:

Դիտվել է՝ 1097

Մեկնաբանություններ