ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

Զինված հանցախմբի գործով ձերբակալվել է Վահան Շիրխանյանը

Զինված հանցախմբի գործով ձերբակալվել է Վահան Շիրխանյանը
19.12.2015 | 16:53

ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանը ձերբակալվել է Ազգային անվտանգության ծառայության կողմից Երևանում վնասազերծված զինված հանցախմբի գործով։ ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդագրության համաձայն, Շիրխանյանը «կասկածվում է Արթուր Վարդանյանի ստեղծած հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն և դերակատարություն ունենալու մեջ»։

Դիտվել է՝ 1272

Մեկնաբանություններ