Այսուհետ ոչ միայն Արթուր Հովհաննիսյանը (Պալաչ), այլև մյուս ուղևորափոխադրողները կտեղափոխվեն օրենքի դաշտ։ Վերջապես ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները կկարգավորվեն օրենքով։ Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը կառավարության երեկվա նիստում առաջարկեց փոփոխություններ մտցնել ավտոմոբիլային տրանսպորտի, պետտուրքի և վարչական իրավախախտումների մասին օրենքներում, այսինքն, ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունների գործունեությունն այսուհետ վերահսկել օրենքով։ Ափսոս, որ վաղուց սպասված այս բնական կարգը մշակվեց և ուժի մեջ մտավ Տուլայի հայտնի վթարից հետո։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ