Երևանի ոստիկանության Մալաթիայի բաժնից բերման ենթարկված բոլոր 25 ակտիվիստներին ազատ են արձակել: Նրանք ասում են, որ իրենց նկատմամբ բռնություն չեն կիրառել: «Մեզ Ազատության հրապարակից բերման ենթարկեցին: Եվ բերման ենթարկելիս, և ոստիկանության բաժնում մեր հանդեպ բռնություն չեն կիրառել, միայն շատ երկար են պահել բաժնում»,- ասել է Միհրան Ավագյանը: