ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը խնդրում է փոխել Գոհար Ենոքյանի խափանման միջոցը

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը խնդրում է փոխել Գոհար Ենոքյանի խափանման միջոցը
05.05.2015 | 21:03

«Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը խորապես անհանգստացած է տիկին Գոհար Ենոքյանի ձերբակալության փաստով: Չփորձելով մտնել իրավապահ մարմինների իրավասության դաշտ, այնուամենայնիվ, խնդրում ենք պատկան մարմիններին հաշվի առնել տիկին Ենոքյանի մեծ վաստակը երկրի թե տնտեսական, թե քաղաքական կյանքում, նրա տարիքն ու առողջական վիճակը և փոխել նրա նկատմամբ խափանման միջոցը: Հույս ենք հայտնում, որ հետագա քննությունը կանցնի առավելագույն օբյեկտիվության պայմաններում: Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը միաժամանակ հայտնում է, որ հետևողական կլինի գործի հետագա ընթացքի նկատմամբ»:

Դիտվել է՝ 1159

Մեկնաբանություններ