Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

«Հովհաննես Մանուկյանն իր խոստումը չկատարեց»

«Հովհաննես Մանուկյանն իր խոստումը չկատարեց»
14.04.2015 | 00:32

Մեծարգո պարոն նախագահ, Ձեզ են դիմում մի խումբ ցմահ դատապարտյալների հարազատներ: Մեր վրդովմունքն ենք ուզում հայտնել ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի քաղաքական հայտարարությունների վերաբերյալ: Վերջերս «Իրատես» թերթի հետ հարցազրույցում նա հայտարարեց, որ ցմահ դատապարտյալներին վերաբերող խնդիրները, հատկապես պայմանական վաղաժամկետ ազատումը, քաղաքական հարց են:
ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 116-րդ հոդվածի առաջին մասում հստակ ամրագրված է, որ ցմահ ազատազրկման դատապարտված անձը կարող է ներկայացնել պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման դիմում նախորդ 5 տարիների ընթացքում պատիժը կրելու չարամիտ խախտումների համար տույժ չունենալու դեպքում և ազատազրկման ոչ պակաս, քան 20 տարին կրելուց հետո: Նույն օրենսգրքի 115 հոդվածի առաջին մասի համաձայն, պատժի ժամկետի՝ օրենքով սահմանված մասը լրանալու դեպքում պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը մեկամսյա ժամկետում պարտադիր լսում է կարգապահական տույժ չունեցող դատապարտյալի պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու ներկայացման հարցը: Այս օրենքի չկիրառման վերաբերյալ մոտ 8 ամիս առաջ մի քանի տասնյակ ցմահ դատապարտվածներ հացադուլ էին հայտարարել՝ ևս մի անգամ բարձրացնելով հրատապ լուծում պահանջող խնդիրներ: Հացադուլի օրինական պահանջներին ի պատասխան՝ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը արձագանքեց՝ խնդրելով դատապարտյալներին դադարեցնել հացադուլը, և խոստացավ մեկ ամսվա ընթացքում լուծել բարձրացված խնդիրները: Բազմաթիվ հեռուստաընկերությունների եթերով հնչեց Հովհաննես Մանուկյանի այն հայտարարությունը, թե ցմահ դատապարտվածների պահանջները օրինական են և հիմնավոր:
Հովհաննես Մանուկյանն իր խոստումը չկատարեց: Ի զարմանս բոլորի, 8 ամիս անց հայտարարեց, որ ցմահ դատապարտյալների խնդիրները քաղաքական են, և դրանք պահանջում են իշխանություններից կայացնել քաղաքական որոշում: Սրանք զուտ իրավական, արդարադատության հարթությունում գտնվող խնդիրներ են: Իսկ թե ինչու են արվում նման հայտարարություններ, և ում է դա ձեռնտու, անհասկանալի է: ՈՒստի, պարոն նախագահ, խնդրում ենք աջակցել խնդրի լուծման ուղղությամբ կոնկրետ քայլերի իրականացման հարցում:


Մի խումբ ցմահ դատապարտյալների հարազատներ

Դիտվել է՝ 1216

Մեկնաբանություններ