Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

Վեց տարի՝ Շանթին, չորս տարի՝ նրա որդուն

Վեց տարի՝ Շանթին, չորս տարի՝ նրա որդուն
17.10.2014 | 22:43

Շանթ Հարությունյանը դատապարտվեց 6 տարվա ազատազրկման։ Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը Շանթ Հարությունյանին այսօր մեղավոր ճանաչեց՝ խուլիգանություն կատարելու հատկանիշներով և նրան դատապարտեց 6 տարվա ազատազրկման։ Իսկ նրա որդին՝ անչափահաս Շահեն Հարությունյանը, դատապարտվեց 4 տարի ազատազրկման՝ պատիժը պայմանական չկիրառելու պայմանով։Շահենը սովորում է 11-րդ դասարանում։

Բոլոր ամբաստանյալներին դատարանը ճանաչեց մեղավոր: Դատարանը ամենախիստ պատիժը սահմանեց Վահե Մկրտչյանի նկատմամբ 7 տարվա ազատազրկում։ Ալբերտ Մարգարյանը դատապարտվեց 6, Ավետիս Ավետիսյանը, Լիպարիտ Պետրոսյանը, Վարդան Վարդանյանը՝ 5, Հայկ Հարությունյանը 4,6 ամիս, Արմեն Հովհաննիսյանը՝ 2 , Սեւակ Մնացականը՝ 1 տարի 6 ամսվա, Տիգրան Պետրոսյանը՝ 1 տարվա ազատազրկման։
Միսաք Առաքելյանի նկատմամբ նշանակվեց 50 հազար դրամ տուգանք։ Վերջինիս նկատմամբ ընտրված ստորագրությունը՝ որպես խափանման միջոց, վերացվեց։

Դիտվել է՝ 1512

Մեկնաբանություններ