Մոսկվա-Խաբարովսկ չվերթն իրականացնող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Կրասնոյարսկում 5-ամյա տղայի մահվան պատճառով։ Նախնական տվյալներով՝ թռիչքի ընթացքում վատթարացել է երեխայի առողջական վիճակը։ Օդանավի հրամանատարը որոշում է ընդունել վայրէջք կատարել մոտակա օդանավակայանում, սակայն չնայած ձեռնարկված միջոցառումներին՝ բժիշկներն արձանագրել են երեխայի մահը։
Մասնագետները ճշտում են տեղի ունեցածի հանգամանքները և երեխայի մահվան պատճառը։