Շրի Լանկայի մայրաքաղաք Կոլոմբոյում բանտային ընդվզումների հետևանքով զոհերի թիվը հասել է 27-ի։ Ոստիկանության ներկայացուցիչը լրագրողներին հայտնել է, որ բանտարկյալները կրակ են բացել իրավապահների ուղղությամբ, երբ վերջիններս բանտում իրականացնում էին խուզարկություններ։ Փոխհրաձգության հետևանքով վիրավորվել է 43 մարդ, այդ թվումո՝ 23 բանտարկյալ, 13 ոստիկան։
Շրի Լանկայի իշխանությունները տեղի ունեցածն անվանում են վերջին 10 տարիների ընթացքում ամենամեծածավալ բանտային ապստամբությունը։
Քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը հայտարարում է, որ իրավիճակը գտնվում է վերահսկողության տակ, իշխանություններն էլ իրենց հերթին վստահեցնում են, որ բանտից փախուստի դիմած դատապարտյալների հայտնաբերման ուղղությամբ իրականացվում են համապատասխան աշխատանքներ։