38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Հոկտեմբերի 5-ին կմեկնարկի «ԴիջիԹեքը»

Հոկտեմբերի 5-ին կմեկնարկի «ԴիջիԹեքը»
04.10.2012 | 16:37

Այսօր «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցավ «ԴիջիԹեք» տեխնոլոգիական միջազգային ցուցահանդես. տոն տեխնոլոգիական հայության համար» թեմայով մամուլի ասուլիս:

Ասուլիսի բանախոսներն էին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, ԱՄՆ ՄԶԳ «Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության» ծրագրի ղեկավարի պաշտոնակատար Գայանե Դալլաքյանը և «Մայքրոսոֆթ Հայաստան» ընկերության տնօրեն Գրիգոր Բարսեղյանը:
Բանախոսները տեղեկացրին, որ հոկտեմբերի 5-ին՝ ժամը 10:00, կմեկնարկի 8-րդ ամենամյա միջազգային «ԴիջիԹեք» տեխնոլոգիական ցուցահանդեսը, որը կտևի 3 օր։ Ցուցահանդեսին կմասնակցեն տեղական, կորեական, սինգապուրյան, ռուսական, վրացական, գերմանական, իտալական և ամերիկյան 120 կազմակերպություններ` անցած տարվա 113-ի փոխարեն: Մասնակից ռուսական ընկերություններից են «Laser ITC»-ին` իր հեռահաղորդակցության անլար կապի միջոցներով, և «Ուրարտու Սիսթեմս»-ը, որի գործունեության հիմնական ուղղվածություններն են փորձերի ավտոմատացումը, վիբրաակուստիկայի չափագրումը:
Առաջին անգամ ցուցահանդեսին կմասնակցի իտալական ընկերություն` «ImagingLab»-ը, որը մասնագիտացած է ռոբոտատեխնիկայի և պատկերների մշակման մեջ: Միջոցառման կարևոր ձեռքբերումներից է նաև Կորեայի Հանրապետության մասնակցությունը, որի տեխնոլոգիական ձեռքբերումները կներկայացնեն Կորեայի ազգային ՏՀՏ զարգացման գործակալությունը, Առևտրաարդյունաբերական պալատը և այլ կազմակերպություններ: Սինգապուրից այս տարի հանդես կգա «BANSEA» վենչուրային ֆինանսավորման ընկերություն:
Տեղական մասնակից կազմակերպություններից են «Օրանժ Արմենիա», «Մայքրոսոֆթ Հայաստան», «Սինոփսիս Հայաստան», «Յունիքոմփ», «Ինսթիգեյթ», «Ռեդինետ», «Վիասֆեր Տեխնոպարկ», «ԼանԱր Սերվիս», «Գագաթ», «Ալտակոդ», «Լիգա-Տեք», «ԿոմպտեքԱրմ», «Ինտերակտիվ TV», «Իքս-Թեք», «Լոկատոր», «Իդրամ», «Աստրոմափս», «Շիրակ Ինֆո», «ԱրթինՎարուժան» և այլն: Բանկային տեխնոլոգիական լուծումներն այցելուներին կներկայացնեն «Յունիբանկը» և «Ինեկոբանկը»:
8-րդ ամենամյա տեխնոլոգիական «ԴիջիԹեք» ցուցահանդեսին անկալվում է հատկապես այցելուների թվի աճ` ավելի քան 20000 այցելու` 2011 թվականի 18000-ի փոխարեն: Այցելուների թվի հստակեցման նպատակով այս տարի ևս կկազմակերպվի այցելուների հաշվառում և գրանցում: Գրանցված այցելուները հնարավորություն կստանան մասնակցել խաղարկության:
,Ցուցահանդեսը սկզբնական տարիներին ուներ մեկ կարևոր խնդիր` լինել այդ ոլորտում տարածաշրջանում խոշորագույն ցուցահանդեսը, ինչն արդեն իրականություն է:«ԴիջիԹեք» տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ցուցահանդեսը հիմա փորձում է այլ առաքելություն հանձն առնել, մասնավորապես` Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի նոր ձեռքբերումները ներկայացնել, տարածել ,արտադրված է Հայաստանումե բերնդըե,- նշում է ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
,Ուրախալի է նշել, որ տարեցտարի «ԴիջիԹեքի» հեղինակությունը տարեցտարի բարձրանում է, ավելանում են տեղական և արտասահմանյան մասնակիցների և այցելուների քանակը, ցուցահանդեսին մասնակցում են մի շարք համաշխարհային հեղինակություն ունեցող ընկերություններ: «Սա այն ժամանակահատվածն է, երբ «Մայքրոսոֆթը» բավականին մեծաթիվ պրոդուկտներով ներկայանալու է աշխարհին, և «ԴիջիԹեքը՚ մի յուրահատուկ հնարավորություն է ցուցադրելու «Մայքրոսոֆթի՚» ամենաարդիական ծրագրային փաթեթները, ենթակառուցվածքային լուծումներ և այլն»,- նշում է ,Մայքրոսոֆթ Հայաստանե ընկերության տնօրեն Գրիգոր Բարսեղյանը:
«ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության «Ի-Դի-Էմ-Սի» ծրագիրն աջակցում է ցուցահանդեսի իրականացմանը՝ նպատակ ունենալով օժանդակել ՏՏ ոլորտի ասոցիացիաներին և նորաստեղծ ընկերություններին ներկայացնելու իրենց ծրագրային լուծումները՝ դրանով իսկ նպաստելով ՏՏ և այլ ոլորտների միջև երկխոսության կայացմանը», - նշում է ծրագրի ղեկավարի պաշտոնակատար Գայանե Դալլաքյանը:
DigiTec-ի հիմնական նպատակը բարձր տեխնոլոգիաների ընկերությունների, գործարար սպառողների և հասարակության միջև հաղորդակցման բարենպաստ միջավայր ստեղծելն է: Ցուցահանդեսը հայաստանյան ՏՀՏ դաշտի իրական պատկերն ուսումնասիրելու, ընկալելու, ձեռքբերումներին ծանոթանալու, առկա մարտահրավերներն ու հնարավորությունները տեսնելու հնարավորություն է տալիս: Այն նաև միտված է միջազգային կապերի ընդլայնմանը:

Դիտվել է՝ 3434

Մեկնաբանություններ