ՌԴ կառավարության նախագահ, նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը այս օրերին Լոնդոնում է` 30-րդ օլիմպիական խաղերի առիթով: Հարցազրույց տալով բրիտանական «Times»-ին` Մեդվեդևը չի բացառել, որ 2018-ին կարող է իր թեկնածությունն առաջադրել նախագահական ընտրություններում. «Քանի դեռ չեմ պատրաստվում հեռանալ ակտիվ քաղաքականությունից, կպայքարեմ նախագահի պաշտոնը կրկին ստանձնելու համար»: Մնում է գործող նախագահը համաձայնի: