Անկարայում Գերմանիայի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ՝ Գերմանիայի ՆԳՆ-ի կողմից ՈՒԵՖԱ-ին ուղարկված որակազրկման դիմումի առնչությամբ: Եվրո-2024-ի 1/8 եզրափակչում թուրք պաշտպան Մերիհ Դեմիրալը ցուցադրել է «Գորշ գայլեր» ծայրահեղ ազգայնական խմբավորման խորհրդանիշ ողջույնի ժեստը, և Գերմանիայի ՆԳ նախարար Նենսի Ֆեսերը կոչ է արել պատժել վերջինիս։ ՈՒԵՖԱ-ն այսօր հայտարարել է, որ հետաքննություն է անցկացնում Դեմիրալի գործով։               
 

Այսօր պարզ կդառնա Եգիպտոսի նախագահի անունը

Այսօր պարզ կդառնա Եգիպտոսի նախագահի անունը
24.06.2012 | 12:05

Այսօր Եգիպտոսում կհայտարարվեն նախագահական ընտրությունների արդյունքները։ Նշենք, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլն այստեղ անցկացվել է մեկ շաբաթ առաջ։
«Մուսուլման եղբայրներ» շարժումը վստահ է, որ ընտրություններում հաղթանակ է տարել իր թեկնածու Մոհամմեդ Մուրսին։ Մուրսիի հազարավոր կողմնակիցներ հավաքվել են Կահիրեի կենտրոնական հրապարակում։ Սակայն իր հաղթանակի հարցում համոզված է նաև մյուս թեկնածուն՝ Եգիպտոսի նախկին վարչապետ Ահմեդ Շաֆիկը։ Նրա կողմնակիցները նույնպես անցկացրել են զանգվածային հանրահավաքներ։
Մինչ կհրապարակվեն ընտրությունների պաշտոնական արդյունքները, լրատվամիջոցները հաղորդում են, որ կրկին վատացել է երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի առողջական վիճակը։ Նախկին նախագահի առողջական վիճակի մասին տեղեկությունները խիստ հակասական են: Ոմանք նշում են, որ այդ տեղեկությունները նախագահական ընտրություններից հանրության ուշադրությունը շեղելու նպատակն ունեն։

Դիտվել է՝ 1867

Մեկնաբանություններ