Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Ոստիկանը մերն ա

Ոստիկանը մերն ա
11.07.2024 | 08:17

Ուրեմն էսպես. քաղաքացուն, մեկ ուրիշ քաղաքացու վրա ատրճանակով կրակելու համար, ձերբակալել ու բաժին են տարել:

Կասեք՝ յանի ի՞նչ:

Ասեմ՝ բաժին հասցնելուց հետո դրա «գոտկատեղից ընկել է ատրճանակ»: Չակերտների մեջ եմ վերցրել, որովհետև հաղորդագրությունից մեջբերում է:

Չգիտեմ, թե ոստիկանության բարեփոխումներն ինչի՞ համար են, ովքե՞ր են ֆինանսավորել, ովքե՞ր են կերել էդ փողերը, ո՞ւմը կամ ի՞նչն են բարեփոխել, բայց հրազենով կատարած հանցանքի մեջ կասկածվողին, առնվազն երկու ոստիկան, ձերբակալել ու բաժին են տարել, բայց ոչ մեկի մտքով չի անցել, որ մի հատ խուզարկեն: Դեռ լավ է, որ բաժնում դրա գոտկատեղից ատրճանակն ընկել է, թե չէ կարող է զենքը վրան ձերբակալվածների պահպանման վայր տանեին կամ քաղմասում մի երկու հոգու գնդակահարեր և այլն:

Ասածս էն է, որ ոնց մեր երկիրն է, էնպիսին էլ ոստիկանությունն է (կարգը չգիտեմ, գուցե հիմա սկզբից ձերբակալում են, հետո ՄԻՊ ներկայացուցչի, ԵՄ դիտորդների ներկայությամբ են խուզարկում):

Սա միլիցեքին չի վերաբերվում, իրենք հին են՝ անկախ տարիքից ու ստաժից, գործից հասկանում են:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 4395

Մեկնաբանություններ