Իրանի արտահերթ նախագահական ընտրությունների նախնական արդյունքներն ամփոփվել են, դրանց համաձայն՝ առողջապահության նախկին նախարար Մասուդ Փեզեշքիանը ոչ մեծ տարբերությամբ առաջ է անցել միջուկային ծրագրի վերաբերյալ նախկին առաջատար բանակցող Սաիդ Ջալիլից։ Փեզեշքիանը ստացել է 8 302 577 ձայն, Ջալիլին՝ 7 189 756։ Նախնական արդյունքներով՝ ընտրությունները կարող են անցնել երկրորդ փուլ, որը կանցկացվի մեկ շաբաթ հետո։               
 

«Չափվում են զորքերը, բայց հաղթում է նրանց թիկունքում կանգնած սրբերի փաղանգը»

«Չափվում են զորքերը, բայց հաղթում է նրանց թիկունքում կանգնած սրբերի փաղանգը»
29.01.2024 | 12:24

Բազմադարյա պատմություն ունեցողները չեն կարող հետ չնայել, որ դասեր առնեն ապագայի համար:


1041թ. վախճանվեց հայոց թագավոր Աշոտ Բագրատունին՝ Գագիկի որդին և Հովհաննեսի եղբայրը։

Նա թողեց 15-ամյա Գագիկ անունով մի տղա։ Աշոտին բերեցին Անի քաղաք և թաղեցին հայոց առաջին թագավորների գերեզմանոցում։ Իր կենդանության օրոք Աշոտը չմտավ Անի քաղաք, այլ իր մահվան օրը միայն։

Հովհաննեսը շատ էր վախենում Աշոտից, քանզի նա քաջ և հզոր մարդ էր։

Աշոտի մահից հետո հայոց զինվորները դարձան թուլամորթ, ատեցին պատերազմական արվեստը, ընդունեցին հոռոմների ծառայության լուծը, տարվեցին հարբեցողությամբ, և բարբուտն ու գուսանների երգը սիրեցին. նրանք դադարեցին միմյանց հետ միաբան լինելուց, և մեկը մյուսին օգնության չէր հասնում։

Սրի քաշվող երկիրն էին ողբում, մեկը մյուսի վերջն էր լալիս և միմյանց մատնում հունաց երկրի սրին։ Նրանք իրենց ազգակիցների կործանողները դարձան և իրենց թշնամիների կողմն անցան։
Այս ժամանակ պարսից մեծ ամիրա Ապուսուարը շուրջ հարյուր հիսուն հազար անհավատների զորահավաք արեց և մեծ զայրույթով հարձակվեց քրիտոնյաների վրա։ Նա ավերիչ կատաղությամբ մտավ Աղվանից երկիրը, Դավիթ Անհողի գավառը և մեծ փորձանք բերեց հավատացյալների գլխին։ Դավիթը, այլազգիների հսկայական զորքից սարսափած, խուսափեց պատերազմից։

Անհավատ Ապուսուարը գրավեց բազմաթիվ գավառներ և չորս հարյուր թեմաբերդ։ Մի տարի մնալով այնտեղ, երկրի մեծ մասն իրեն ենթարկեց, ապա որոշեց հարձակվել Դավթի վրա։

Դավիթը ճարահատյալ դիմեց Հովհաննես թագավորին, որ Անիում էր նստում, և ասաց.

«Ապուսուարը գրավելով հայոց երկրի բոլոր գավառները, ինձ վրա է գալիս։ Արդ, եթե ինձ օգնության չհասնեք, ես կգնամ հպատակություն կհայտնեմ նրան, կդառնամ նրա առաջնորդը և քո Շիրակ գավառը կխավարեցնեմ»։

Հովհաննեսը, լսելով այդ, Դավթին չորս հազար հոգի ուղարկեց, ապա միջնորդեց Կապանի թագավորին, որը նույնպես օգնություն ուղարկեց՝ երկու հազար հոգի։ Դավիթը նույն ձևով սպառնաց և աբխազների թագավորին, որը ևս օգնություն ուղարկեց՝ չորս հազար հոգի։

Ինքը` Դավիթը, հավաքելով իր շուրջ տասը հազար հոգուց բաղկացած զորքը, նամակ ուղարկեց Աղվանից կաթողիկոսին՝ ասելով թե.

«Անհավատների այս ժողովուրդը մեզ վրա է գալիս, որովհետև մենք քրիստոնյա ենք. նա ուզում է վերացնել մեր՝ խաչապաշտներիս հավատը, բնաջնջել քրիստոնեությունը։ Արդ, անհրաժեշտ է, դա բոլոր հավատացյալների պարտքն է, թշնամու սրի դեմ դուրս գալ և նահատակվել հանուն քրիստոնեական հավատքի։ Դու հավաքիր Աղվանքում գտնվող հայոց բոլոր եպիսկոպոսներին և հասիր այստեղ, ճամբարը, որպեսզի մեզ հետ զոհվեք»։

Տեր Հովսեփը այդպես էլ արեց, և երկու հարյուր եպիսկոպոսներով գնաց քրիստոնյաների ճամբարը։

Նա նամակ գրեց վանքերը՝ վանահայրերին, որպեսզի նրանք առանց վարանելու բոլոր վանականներով հանդերձ գան միանան հավատացյալների զորքին։

Նա հավաքեց Աղվանքի բոլոր քահանաներին և սարկավագներին, քարոզ կարդաց բոլոր գավառներում, ասելով. «Ով ուզում է կամավոր կերպով նահատակվել, տղամարդ թե կին, այս տարի այդ բանն իրականացնելու առիթը տրված է։ Ով որ Քրիստոսի կարիքն է զգում, թող փութանակի մեզ մոտ գա»։ Լսելով դա, հայրն իր որդիներով և մայրն իր դուստրերով գնացին հավատացյալների ճամբարը։

Բովանդակ դաշտը լցվեց անհամար բազմությամբ, կարծես ոչխարների և գառների հոտով։ Ապուսուարը իմանալով այդ մասին, ծիծաղեց և շարժվեց քրիստոնյաների զորքի վրա։

Այն ժամանակ Դավիթը հրամայեց եպիսկոպոսներին, վանականներին և քահանաներին քարոզ կարդան, յուրաքանչյուրը, որպես պատերազմի զենք, մի ձեռքում խաչը, մյուս ձեռքում Քրիստոսի ավետարանը առնեն և այդպես գնան թշնամիների սրին ընդառաջ։

Ողջ ճամբարը խաչ և Ավետարան դարձավ։ Ահա մոտեցան անհավատների զինվորները, իսկ քահանաների բազմությունը նրանց դիմացն էր։

Դավիթը քսան հազար հոգով հարձակվեց այլազգիների քաջ մարտիկների վրա։ Երբ նրանք ճակատեցին, քահանայական դասը միաբերան աղաղակեց առ Աստված «Եկ, Տեր, օգնիր և փրկիր մեզ հանուն քո Սուրբ անվան» և այդ ձայնից թնդաց երկիրը։

Հավատացյալների զորքը խրվեց անհավատների բազմությամբ ծովացած ճամբարը և ողողվեց։

Հենց այդ ժամանակ քահանայական դասը մեկ մարդու պես բարձրացրեց քրիստոսական Սուրբ Նշանը և հարձակվեց թշնամիների վրա։

Նրանցից սաստիկ հուր ցոլաց և հարվածեց այլազգիների ռազմիկներին, որոնք կարկամելով, գլխովին դիմեցին փախուստի։ Հայոց զինվորները սրամերկ հետապնդեցին նրանց և 5 օր շարունակ մեծ ջարդ տալով հալածական արեցին այլազգիների զինվորներին. դաշտերն ու լեռները արյամբ ողողեցին։

Հայերը տիրացան ոսկե և արծաթե անհամար գանձերի, բազում ավարի։ Պարսից կենդանի մնացած զինվորները մազապուրծ, մերկ և բոբիկ հասան իրենց երկիրը։

Նրանց գարշելի դիակներից հոտեց Աղվանից երկիրը։

Երեք օրվա ընթացքում Դավիթը տիրացավ այլազգիների ձեռքն ընկած բոլոր գավառներին։

Օգնության հասած բոլոր զինվորներին նա մեծամեծ պարգևներ տալով, տուն ուղարկեց։

Նա բազում ինչք բաժանեց նաև եպիսկոպոսներին, քահանաներին, իր մոտ եկած բոլորին և տուն ուղարկեց։

Եվ տիրեց խաղաղությունը։

(Մատթեոս ՈՒռհայեցի, «Ժամանակագրություն»)

Հ.Գ.

Վերը կարդացած այս պատմական վկայությունը մեզ հուշում է, երբ մեր փոքրաթիվ ազգը եթե մեր հոգևոր դասի հետ չմիանա ու չվերածվի ազգ+բանակ միության, երբեք չի կարող դիմակայել բազմամիլիոն մերձակա թշնամիներին... և ինչպես Գարեգին Նժդեհն է ասել.

«Չափվում են զորքերը, բայց հաղթում է նրանց թիկունքում կանգնած սրբերի փաղանգը»։

Դիտվել է՝ 3019

Մեկնաբանություններ