ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Պաղեստինյան պայքարի լուսումութը

Պաղեստինյան պայքարի լուսումութը
20.10.2023 | 14:05

Այս մարդիկ Պաղեստինյան դիմադրության երբեմնի առաջնորդներից են: Նրանք կարողացան իրենց ողջ ժողովրդին համախմբել պայքարի շուրջ և հռչակվեցին սիոնիզմի դեմ անհաշտ կեցվածքով:

Առաջնորդին՝ Յասեր Արաֆաթին (Աբու Ամմար) աշխարհը լավ է հիշում: Կողքի անձինք նրա ամենահավատարիմներն են՝ Խալիլ ալ Վազիրը (Աբու Ջիհադ) և Սալահ Խալաֆը (Աբու Այադ): Սրանց պայքարը ոգեշնչեց նաև Հակոբ Հակոբյանին (Հարություն Թագուշյան), ով պատանի տարիներից միացավ նրանց ու կարճ ժամանակ անց հավասարի իրավունքով կանգնեց նրանց կողքին: Աշխարհը սարսափում էր այս մարդկանցից, նրանց հռչակում տեռորիստներ ու ամեն տեղ որոնում նրանց: Միայն Արաֆաթի դեմ տասնյակից ավելի մահափորձ եղավ, որոնցից միշտ մի հրաշքով փրկվում էր: Պատահեց այնպես, որ 1980-ականների սկզբին Արաֆաթի կարողությունը հասավ երեք մլրդ դոլարի: Իհարկե, այդ մասին իմացվեց տարիներ անց: Դա՞ էր պատճառը, թե կային այլ պատճառներ, բայց նույն 1980-ականներին Արաֆաթն ու իր երկու մերձավորները որոշեցին «խաղաղություն» խաղալ, սկսեցին բանակցել Իսրայելի հետ, զիջումներ անել: Կազմակերպության ներսում մեծ ցնցում առաջացավ, արմատական հակասիոնիստներն ընդվզեցին: Այս եռյակին հաջողվեց խեղդել հայրենասերների ցասումը, շատերին նենգորեն ձերբակալել ու խոշտանգելով վերացնել:

Արաֆաթը ձիթենու ճյուղը ձեռքին մտավ ՄԱԿ՝ ջատագովելով խաղաղություն: Աշխարհը հիացավ նրանով, երբեմնի «տեռորիստին» հռչակեց խաղաղության խորհրդանիշ, պատվեց Նոբելյան մրցանակով:

Արդեն ԱՍԱԼԱ-ն ստեղծած Հակոբյանը, որ սրանց բոլորի հետ պահել էր բարեկամական հարաբերություններ, ևս ցասումով ընդունեց նրանց նահանջը: Հատկապես ծանր տարավ իր երբեմնի զինակիցների սպանդը, որոնց հետ բազմիցս մահվանն ընդառաջ էր գնացել, կործանարար հարվածներ հասցրել սիոնիստական թիրախներին: Այս շրջանում էր, որ խզեց իր բոլոր հարաբերությունները սրանց հետ, հանդես եկավ նրանց դավաճանությունը խարազանող մի շարք հաղորդագրություններով: Ստորև ներկայացվողը այդ բացառիկ հաղորդագրություններից մեկն է, որն ԱՍԱԼԱ-ն հրապարակեց 1984-ին:

«Պատմությունը կը վկայե, թե դավաճանությունը միայն ու միայն իր ցանած չարիքը կը հնձե: Դավաճանները ժողովուրդի ձեռամբ պիտի ճզմվին: Դավաճաններու ճակատագիրը ձախողությունն է:

Խոր հավատք ունինք պաղեստինցի պայքարող ժողովուրդի նկատմամբ: Ան վերջ պիտի տա անձնատուր աջակողմյան հետադիմության գործելաձևին և իր հերոս զավակներու զոհողությամբ պիտի հառաջ տանի հեղափոխական ուղին: Հակառակ կայսերապաշտության անսահման օժանդակության, ան սիոնական թշնամիի ճիրաններեն պիտի փրկե բռնագրավյալ հայրենիքի մինչև վերջին հողամասը:

Մա՛հ կայսերապաշտության, սիոնականության և ֆաշականության՝ ժողովուրդներու իրավունքներն ու հայրենիքները կեղեքողներուն:

Մա՛հ Արաֆաթ-Վազիր-Խալաֆ ղեկավարության ու անոր դավաճանական, անձնատվական և շեղած գործելաձևին:

Անմահություն հինգ նահատակներուն՝ Խըտըր Իպրահիմ Ապտըլ Ֆաթթահ, ՈՒալիտ Ապտըլ Ռահման Շահատե, Ժեմիլ Սալեմ Մուհամմատ, Ահմատ Սալիմ Ահմատ, Ալի Մուսա Մուհամմատ՝ որոնք հերոսաբար ինկան՝ առևանգվելե ետք:

Հաղթանա՛կ պաղեստինցի ժողովուրդին ու անոր արդար դատին:

Հաղթանա՛կ՝ խավարի, ճնշման և գաղութարարության դեմ մաքառող բոլոր ժողովուրդներուն»:

ՀԱՀԳԲ, 20 Մայիսի, 1984, «Հայաստան» պաշտոնաթերթ:

Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հ.Գ. Օրերս աշխարհը վերստին ծափահարեց ցինիզմին, փնթիությանը, թալանին ու հողատվությանը:

Ծափահարեց հոտնկայս:

Նոբելյան մրցանակն էլ սարերի հետևում չէ:

Դիտվել է՝ 5681

Մեկնաբանություններ