ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Թոշակառու սկլերոզի մասին

Թոշակառու սկլերոզի մասին
31.08.2023 | 09:07

Երբ Ռոբերտ Քոչարյանը 1997-ին նշանակվեց Հայաստանի վարչապետ, պետությունը թոշակառուների և պետական աշխատողների նկատմամբ ամիսների, որոշ դեպքերում նույնիսկ տարիների հասնող ահռելի պարտք ուներ:

Այսինքն մարդը ասենք 1997 մարտ ամսին ստանում էր դեռևս 96թ-ի հոկտեմբերի թոշակը:

Կամ ուսուցիչը` 97-ին 95-ի մարտի աշխատավարձը:

Կառավարության մի քանի ամսվա աշխատանքի արդյունքում քաղաքացիների նկատմամբ բոլոր պարտքերը փակվեցին, և հետ ընկած վճարումները կարգավորվեցին:

Թոշակն ու մինիմալ աշխատավարձն ընդամենը 4000 դրամի մոտ էր, ավելացավ միանգամից դառնալով հնգանիշ թիվ:

Ներդրվեց ընտանեկան և աղքատության նպաստի ինստիտուտը (այսպես կոչված «Փարոսը»), որից սոցիալապես անապահով խավն օգտվում է մինչ օրս:

Բայց դե դրա համար ոչ ոք շնորհակալություն չհայտնեց...

Դե՜, «պարտք էին պԸտի տային, պԸտի անեին, էդ ինչ մեծ բան էր որ իրանց հԸմար, էդքան կերան ... Բա պետություն ա, բա իշ պԸտի անի»....

ՈՒ ընդհանրապես, իմ հիշելով (եթե սխալվում եմ ուղղեք), ՀՀ գրեթե ցանկացած նորանշանակ վարչապետ, իր նշանակման սկզբում կառավարության առաջին որոշումներից մեկը թոշակների գոնե մի 1000 դրամի չափով բարձրացումն է եղել:

Ավանդույթի պես բան էր էլի, ոնց որ նորընտիր նախագահի կողմից համաներման որոշումը:

2014-ին էլ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարությունը 15 % -ի չափով թոշակի բարձրացում իրականացրեց:

Բայց դե էլի... «ի՞նչ էր իրանց արածը որ ... բա պետություն ա, բա պԸտի անի մոմենԴով»:

Իսկ էս մեր «անուշ ախպոր» 1000 դրամը պատ է ծակում, բոլորի աչքին երևում է...

Դե էդ պետությունը չի տալիս, էդ ինքն է «իրա մենՁ սրտով ջեբից հանում բաժանում»:

Արտ ԴԵՄԻՐՃՅԱՆ

Դիտվել է՝ 2864

Մեկնաբանություններ