Ռուսական կողմը չափազանց ափսոսում է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության համար՝ «ՌԻԱ Նովոստիին» ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Այդպիսի տեմպերով համագործակցությունը խորացնելով նրանց հետ, ում նպատակը Ռուսաստանի ռազմավարական պարտությունն է, Երևանն իր ձեռքով վտանգում է լրջորեն ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում՝ ի վնաս սեփական անվտանգության»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը:               
 

Ավանակի տոն

Ավանակի տոն
11.06.2023 | 23:30

Միջնադարյան Ֆրանսիայում կար եկեղեցական մի ավանդույթ՝ Ավանակի տոն անվամբ, այսպես կոչված՝ Festa asinorum-ը:

Այդ տարօրինակ արարողությանը գեղարվեստական ուշագրավ անդրադարձ է կատարել լեհական ծագումով ռուս ֆանտաստ գրող Սիգիզմունդ Կրժիժանովսկին «Տառասպանների ակումբը» վիպակում, որ տեղ է գտել նրա «Հիշողություններ ապագայի մասին» հայերեն գրքում («Ոգի-Նաիրի» հր., թարգմանիչ՝ Ներսես Աթաբեկյան: Տես՝ https://vogi-nairi.am/hy/books/):

Տոնը սկզբնապես քրիստոնեական պատշաճ բովանդակությամբ էր, բայց շուտով վերածվեց հակառակ պատարագի, և ծանրացավ սրբապղծություններով, մոլեգնությամբ ու շվայտությամբ:

Հռհռացող գեղջուկներով շրջապատված, աղմուկ-աղաղակի ու մահակի հարվածների կարկտի տակ, վախից խելագարված ավանակը զռում ու քացի էր տալիս: Եկեղեցու սպասավորները ավետարանական կենդանու ականջներն ու պոչը բռնած՝ քաշում էին դեպի բեմասեղանը: Հետևից ոռնում էր ամբոխը՝ անպարկեշտ երգեր երգելով և հայհոյանքներ տեղալով: Հետո այդ ամենն ընդհատվում էր:

Տոնն առաջ էր անցնում, իսկ պղծության տրված գեղջուկները կրկին, աստվածավախ խաչակնքելով, երկար պատարագների էին կանգնում, զոհաբերում վերջին պղնձադրամները տաճարի բարեզարդության համար, հնազանդ կրում ապաշխարանքն ու կյանքը: Մինչև նոր ավանակապաշտություն…

Թող խիստ չհնչի զուգահեռը՝ Հայաստանում արդեն հինգ տարի ավանակի յուրատեսակ տոն է, բայց հասարակական-քաղաքական փոխակերպությամբ: Գլխավոր կենդանուն տեղից-տեղ են քարշ տալիս՝ երկրից-երկիր, մայրաքաղաքից մայրաքաղաք, տարատեսակ դահլիճներ, հռհռում են նրա վրա, ստորացնում, պահանջում՝ բավարարել իրենց ցանկությունները: Այդ տեսարանով հոգեզմայլվում են ավանակապաշտները, կուռքացնում նրան՝ այլասերելով իրենց մարդկային հոգին ու կերպարը: Իսկ թե ե՞րբ նրանք կընդհատեն իրենց տխմար ու վտանգավոր խաղը և ե՞րբ կանցնեն մարդկային բարեպաշտ վարքուբարքի, առայժմ հայտնի չէ:

Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4572

Մեկնաբանություններ