Սոցիալական ցանցում տարածվել է տեսանյութ, իբրև թե «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում «փարթի» է անցկացվում։ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժնից հայտնում են, որ արգելոց-թանգարանում նկարահանվում է ապրիլյան քառօրյա պատերազմին նվիրված «Ապրի» ֆիլմը։
Ըստ ֆիլմի տնօրեն Դիաննա Ավետիսյանի՝ նկարահանվել է մի դրվագ, որտեղ ներկայացվել է գլխավոր հերոսի` միջազգային ջութակահարների մրցույթին մասնակցելու դրվագը։
Ֆիլմի գլխավոր պրոդյուսերը և գլխավոր դերակատարը Ալեքսանդր Խաչատրյանն է։ Նկարահանվում է անվճար հիմունքներով՝ մի խումբ պրոֆեսիոնալների նախաձեռնությամբ։