Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Վլադիմիր Գասպարյան. Մենք արդեն անցնում ենք այս կարմիր գծերը

Վլադիմիր Գասպարյան. Մենք արդեն անցնում ենք այս կարմիր գծերը
25.05.2020 | 14:40

Կան իրավիճակներ, երբ լռելը հանցագործություն է կամ առնվազն՝ հանցակցություն: Այսօր այդ վիճակում ենք: Իշխանությունների դիլետանտիզմն ու անճարությունը մեզ հասցրել են այն սահմանին, որից այն կողմ պետականության կորուստն է՝ Facebook-ի իր էջում գրել է ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։


«Իսկ թե ինչ է նշանակում պետություն չունենալ՝ աշխարհում երևի ամենից լավ մենք գիտենք: Դա վերջին 8100 տարվա մեր պատմությունն է: Դա Արևմտյան Հայաստանի ու միլիոնուկես ժողովրդի, ապա Արևելյան Հայաստանի կեսի ու հարյուր հազարավոր հայ մարդկանց զոհաբերման իրողությունն է: Այո, հենց զոհաբերման: Որովհետև երկիրն ու ժողովրդին կարելի է զոհաբերել ոչ միայն դավաճանությամբ, այլև՝ տգիտությամբ ու եսասիրությամբ:
Անցած դարի կորուստներից առաջ էլ այսօրվա պես է եղել, և օդում կրկին կախված է կորստի տագնապը:


Նախորդ ողբերգությունների համար ազդակ եղան Առաջին աշխարհամարտն ու հաջորդած քաղաքական վերադասավորումները: Հիմա ազդակը կորոնավիրուսի համավարակն ու առաջիկա անխուսափելի վերադասավորումներն են: Ընդ որում, կորոնավիրուսը ոչ միայն ազդակ է, այլև յուրատեսակ լակմուսի թուղթ, որը պարզ ցույց է տալիս ցանկացած երկրի ուժն ու թուլությունը: Մեր դեպքում ցույց է տալիս իշխանությունների գաղափարական ու կառավարչական ֆիասկոն:


Ու դրա պատճառը վիրուսը չէ: Վիրուսն ընդամենը բարձրացրել է վարագույրն, ու շատերի համար աննկատ մնացածն ի հայտ է եկել ողջ այլանդակությամբ. գաղափարախոսության, ինչպես ասում են՝ «իզմերի» բացակայություն, ցանկացած զարգացման զրոյացում, նախորդ 30 տարիներին պետության ու ժողովրդի կուտակած քաղաքական, տնտեսական, հոգևոր ռեսուրսների մսխում, հանրության մասնատում ու փոխադարձ թշնամանքի հրահրում, հրաժարում բնական դաշնակիցներից ու սիրախաղեր ավանդական թշնամու հետ...
Այս ամենը մեկին մեկ եղել է անցյալ դարասկզբին. նույն եսասիրությունը, ագահությունը, թեթևամտությունը, ինքնահավանությունը, անտարբերությունը: Մենք ասես կախարդական շրջանում լինենք: Տիգրան Մեծի Հայաստանից այս մի բուռն է մնացել: Եվ այսպես շարունակելու դեպքում սա էլ չի մնա: Կլինեն աշխարհով մեկ ցիրուցան հայեր, այն էլ՝ ընդամենը մեկ սերունդ տևողությամբ:


Սա է իրականությունը, և սարսափելի է, որ այս իրականության մեջ ապրելով էլ՝ շարունակում ենք մեր դժբախտությունների մեղավոր կարգել անխտիր բոլորին: Բյուզանդացին է մեղավոր, թուրքը, բոլշևիկը, հարևան Պողոսը, իսկ մենք՝ որպես ժողովուրդ, իմաստուն ենք, ժողովրդի տերերն էլ՝ սուրբ...


Այս ճանապարհը մեզ արդեն երկու անգամ տարել է ցեղասպանության դուռը, ու երրորդ անգամ ենք կանգնած նույն ճանապարհին: Մեզ այնպես ենք պահում, կարծես բնակչությամբ Չինաստանն ենք, տարածքով՝ Ռուսաստանը, տնտեսությամբ՝ Ամերիկան, աշխարհաքաղաքական դիրքով՝ Շվեյցարիան... Եվ այս մեծամտության պատճառով անընդհատ կորցնում ենք: Կորցնում ու այդպես էլ չենք հասկանում, որ այսօր էլ գոյամարտի մեջ ենք ու պիտի ապրենք այդ կանոններով: Վազգենն ասում էր՝ գոնե մի անգամ մի հոգնեք կես ճանապարհին ու կռիվը մինչև վերջ կռվեք: Ճի՛շտ էր ասում. հակառակ դեպքում՝ մեր պատմությունը միշտ պարտության պատմություն է լինելու...


Եվ այդ վտանգը տեսանելի ու շոշափելի է: Հանգուցալուծումն էլ կարծես հեռու չէ, եթե այսպես շարունակենք: Իսկ ի՞նչ կարող ենք անել՝ գահավիժումը կանգնեցնելու համար:
Պատմությունը հուշում է, որ պետք չէ հույսը դնել ժողովրդի հավաքական իմաստնության ու իշխանությունների բացառիկության վրա: Պատմությունը հակառակն է վկայում: Սարդարապատը հակառակ իշխանությունների կամքի ու փախչող բազմության «հավաքական իմաստնության» եղավ: Հաղթանակը կերտեցին կոնկրետ գաղափարներով, ծրագրերով ու հեռանկարներով կոնկրետ մարդիկ:


Այսօր էլ պիտի ապավինենք այդպիսի սթափ նվիրյալների կամքին ու իմաստնությանը: Սակավ են, ճիշտ է, բայց ուժեղ են հոգով ու տեսնում են հեռանկարը:
Մարմնից առաջ միշտ հոգին է պարտվում: Մարմնի պարտությունն ընդամենը վավերացնում է հոգու կորուստը: Հոգով չպարտվելու համար պետք է հասկանանք, որ հպարտությունը մահացու մեղք է, որ ինքն իր մեջ բաժանված տունը կանգուն մնալ չի կարող, իսկ անպտուղ ծառը կտրում են արմատից...
Սթափվե՛ք:
Մենք արդեն անցնում ենք այս կարմիր գծերը:
Արդեն ձեռք ենք բարձրացրել Վեհափառի ու Եկեղեցու վրա, անվանարկել ենք Բանակը, Վազգենի ասած կռիվը ստորադասել ենք զանգվածային անկարգություններին, Շուշիի ազատագրման օրը դատել ենք Շուշին ազատագրողներին, վավերացրել ենք մեր երեխաներին այլասերման դատապարտող փաստաթղթեր...


Սթափվե՛ք:
Բազում են կոչվածները, ընտրյալները՝ սակավ: Եվ այդ սակավ մարդիկ պիտի վեր կենան, գտնեն իրար, ժողովրդին հանեն քնից, ծրագիր ու գործ առաջարկեն:
Խնդիրը ապաշնորհների ու անճարակների խմբակը իշխանությունից հեռացնելը չէ: Մեր հասարակության մտածողությունն է գլխիվայր շրջված: Պետք է ոտքի դնել: Պետք է բացատրել, որ մարդու գլխավոր իրավունքը ոչ թե սեռը փոխելու ազատությունն է, այլ չմորթվելու իրավունքը: Պետք է հիշեցնել, որ ոսկե հորթին ծառայելը մահացու է: Պետք է փաստել, որ մեր դժբախտությունների պատճառը պետականության բացակայությունն է, և իրավունք չունենք այս վերջինն էլ կորցնել:


Պիտի սթափվենք ու գործենք:
Համոզված եմ, որ այդ սակավ ընտրյալները, իմ սիրած խոսքով՝ պետության մարդիկ, անպայման կգտնեն իրար, հոգով չպարտվածներն էլ կհետևեն նրանց, ու նորից իրավունք կունենանք ասելու՝ պատիվ ունեմ ու հանուն Հայաստանի Հանրապետության:
Աստված մեզ պահապան»:

Դիտվել է՝ 1521

Մեկնաբանություններ