Փետրվար. Հայաստանի և Արցախի ներքին իրադարձությունները հնարավորություն չտվեցին լիովին ըմբռնելու Սիրիայի խորհրդարանի որոշման նշանակությունը
03.03.2020 | 01:29
2020 թ. փետրվարը յուրովի առանձնահատուկ դարձավ հայ ժողովրդի համար։ Ցավոք, փաստերն ու իրադարձությունները ոչ միայն դրական էին։ Առաջարկում ենք Հայաստանի բոլոր քաղաքացիներին, հայերենին տիրապետող բոլոր հայերին. մեզ հետ ըմբռնել այս տարվա փետրվարին երկրում ու նրանից դուրս կատարվածը և գնահատական տալ։ Թեկուզ խորհել, թե հայերն ինչ հեռանկարներ ունեն աշխարհում և... Հայաստանում։ Միանգամից ասենք. բացասականն ավելի շատ է։
Բայց սկսենք դրական փաստից։ Աշխարհի բոլոր հայեր, իրականացավ. սկսած 2020 թ. փետրվարի 13-ից` համաշխարհային քաղաքականության մեջ իսկական հեղաշրջում է սկսվում։ Այդ օրհնյալ օրն իսկական հրաշք տեղի ունեցավ. առաջին անգամ մահմեդական երկիրն սկսեց 1915-23 թթ. Թուրքիայում հայերի ցեղասպանության ճանաչման ու դատապարտման գործընթաց։ Ինչպես այդ օրը հայտնել է սիրիացի լրագրող Սարգիս Կասարջյանը, Սիրիայի խորհրդարանը միաձայն բանաձև է ընդունել Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման մասին։ «Գանձասար» գործակալությունը Հալեպից հաղորդել է, որ խորհրդարանի նիստի օրակարգում եղել է Սիրիա-Հայաստան բարեկամության խորհրդարանական կոմիտեի ներկայացրած բանաձևը, որը ճանաչում ու դատապարտում է XX դարում Օսմանյան կայսրության թուրքական իշխանությունների իրականացրած հայերի ու Սիրիայի այլ ժողովուրդների ցեղասպանությունը։ Սիրիայի խորհրդարանի հայ անդամ Նորա Արիսյանը նշել է, որ ավելի քան 50 երկրի խորհրդարան ճանաչել է Հայոց եղեռնը, և Սիրիայի խորհրդարանը հարգանքի հատուկ տուրք է մատուցում անցյալ դարասկզբի մեծագույն հանցագործության զոհերի հիշատակին։ Այնուամենայնիվ, մինչև վերջին պահը, նույնիսկ փետրվարի 13-ին, հավատ չկար. հանկարծ ինչ-որ բան կարող էր խանգարել։ Օրինակ՝ թուրքական կամ հրեական ինչ-որ սադրանք կարող էր լինել։ Մի՞թե այսօր գաղտնիք է, որ ԱՄՆ-ի և Անգլիայի կողմից Հայոց եղեռնի պաշտոնական ու լիակատար ճանաչմանը երկար տասնամյակներ խանգարել ու խանգարում են այդ երկրների սիոնիստական լոբբիները, որոնք, ըստ էության, Թուրքիայի «փաստաբաններն» են։
Սիրիայի խորհրդարանի քարտուղար Ռամի Սալեհը նշել է, որ թեև խորհրդարանը հարգել է Եղեռնի զոհերի հիշատակը, այնուամենայնիվ, այդպիսի բանաձև անհրաժեշտ էր։ Հայաստանում Սիրիայի դեսպան Մոհամադ Հաջ Իբրահիմն ընդգծել է Սիրիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունը՝ նշելով, որ այն կատարողների հետնորդներն առաջվա պես ահաբեկչական հանցագործություն են իրականացնում, բայց արդեն Սիրիայի ժողովրդի դեմ։ «Ճանաչումը կարևոր է, որովհետև Լիբանանն առայժմ միակ արաբական երկիրն է, որը ճանաչում է հայերի ցեղասպանությունը»,- ասել է նա։ Մի քիչ առաջ անցնենք. ցավոք, Լիբանանի գործադիր իշխանությունները փաստացի «արգելափակել են» խորհրդարանի այդ որոշումը՝ ո՛չ առանց սիոնիստների ու Բեյրութում նրանց խամաճիկների «մասնակցության»։ Արաբական և արտասահմանյան գործերով Սիրիայի խորհրդարանական կոմիտեի նախագահ, ասորի Պուտրոս Մրչենեն ընդգծել է, որ Հայոց եղեռնը պատմական փաստ է, որին հետևել է Սիրիայի հյուսիսային սահմանին ասորիների ու սիրիացիների սպանությունը. «Հասել է այդ անմարդկային գործողությունների ճանաչման ու դատապարտման և նրանց կրկնությունը կանխելու ժամանակը, մանավանդ որ շատ երկրներ են ճանաչել Հայոց ցեղասպանությունը»։
Եվ կրկին ընդգծենք, որ՝ կայացավ։ Բանաձևն ընդունված է, ընդ որում՝ միաձայն։ Դա նշանակում է, որ հայերի և մյուս քրիստոնյաների նկատմամբ թուրքական հանցագործությունների ճանաչման համար և Թուրքիայի դեմ հանդես են եկել Սիրիայի բոլոր համայնքները, բացարձակապես բոլորը՝ դրուզները, ալավիները, շիաները, սուննի բեդվինները, քրդերը, ասորիները, տարբեր քրիստոնյաները, եզդիները, մի խոսքով՝ մերօրյա ողջ Սիրիան՝ հայերի հետ։ Խոսքն այժմ երկրի նախագահ Բաշար Ասադինն է, որը Սիրիայի ազատության ու անկախության համար պայքարի բոլոր տարիներին գործով ապացուցել է, որ ինքը Սիրիայի, ալավի համայնքի և իր հոր հավատարիմ զավակն է, իր սպանված ավագ եղբոր՝ Բասիլ Ասադի հավատարիմ եղբայրն է։ Իհարկե, հարկ է սպասել, սիրիական խորհրդարանի բանաձևի հաստատումը կարող է շատ շուտ չլինել։ Սիրիան ինչպես թշնամիներ, այնպես էլ զորեղ բարեկամներ ունի արտաքին աշխարհում։ Բայց մենք այն փաստն ենք հաստատում, որ Ասադը Լիբանանի երկչոտ իշխանությունը չէ, նա ուրիշ հզոր «խաղ» է։ Ասադի թիկունքում Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի եռյակ միությունն է։
Ամեն դեպքում, շնորհավորում ենք աշխարհի բոլոր իսկական հայերին և հավատում ենք, որ հենց Սիրիայից կսկսվի Թուրքիայի և նրա սիոնիստ պաշտպանների ու հովանավորների անկումը։ Համենայն դեպս, մահմեդական երկրների շրջապատում թուրքերը շուտով պետք է սկսեն ընկալվել որպես մերժվածներ, որպես հանցագործներ։
Ցավոք, հավանաբար աշխարհի ոչ բոլոր հայերի համար է Հայոց եղեռնի ճանաչման ու դատապարտման համար պայքարի հարցը առաջնակարգ արտքաղաքական, ընդհանրապես քաղաքական խնդիր։ Այժմ արտաքուստ թվում է, թե Երևանի «հեղափոխականների» համար աշխարհում ոչինչ, բացի իրենցից, կարևոր չէ։ Իսկ փողոցային ամբոխի համար, նրա հավերժական «ՈՒզում ենք լավ ապրել»-ով, դա ընդհանրապես խնդիր չէ։ Նրանց ազատություն տաս, կգնան թուրքերի հետ «համբուրվելու», եղբայրանալու, իրենց ազգը «կտան» եղած-չեղածով։ Ի՞նչ կա որ. նրանց փող է պետք, այն էլ՝ շատ։ Եվ փողոցներում՝ միս, թեկուզ իրենց հաշվին։ Գլխավորն է՝ «հեղափոխականների» հետ... Այդ ժամանակ նրանք «լավ կապրեն»։ Նրանց համար կյանքի չափանիշը փողն է ու փողը։ Այդ ինչու՞ հիմա փողոցներ չեն փակում։ Խաբեությունը մեր առօրյա կյանքում չի վերացել, կոռուպցիան՝ առավել ևս, պարզապես կաշառքն այժմ «օրինականացած է» և կոչվում է «պարգևավճար»։
Այժմ սկսենք խոսել նաև հայ ժողովրդի համար բացասական բաների մասին, որոնք տեղի են ունեցել 2020 թ. փետրվարին։ Այդ ամսին Հայաստանի դատական մարմինները վերջապես որոշում ընդունեցին «հեղափոխական» պատգամավոր Արման Բաբաջանյանի դեմ ՀՅԴ («Դաշնակցություն») կուսակցության հայցը վարույթ ընդունելու մասին։ Հիշեցնենք, թե դա ինչ գործ է։ Հունվարին այդ պատգամավորը որոշեց Երևանում «աչքի ընկնել» որպես թրքամետ։ Նա ՀՅԴ-ն հրապարակավ անվանեց «իր ահաբեկչական անցյալով հայտնի ուժ» և այլն։ Ով և ինչպես է բանակում ծառայելուց այդ խուսափածին դարձրել այդքան վառ արտահայտված տերպետրոսյանական և ՀՀՇ-ական, երևի կարելի է հասկանալ։ Բայց դժվար է հասկանալ ուրիշ բան. նա կրթությամբ կարծես իրավաբան է։ Եվ կարծես հայ է։ Այդ ինչու՞ է նա ձայնակցում թուրքերին ու թրքամետ ուժերին և ինչու՞ է Երևանում ասում բացահայտ հիմարություններ, որոնք անձամբ ի վիճակի չէ ապացուցելու։
Այլ բան է, եթե նրան օգնության գան թուրքերը, Թուրքիայի, Ադրբեջանի, ԱՄՆ-ի, Իսրայելի, հնարավոր է՝ Լիբանանի հատուկ ծառայությունները։ Բայց այդ դեպքում Հայաստանի հասարակությունը ստիպված կլինի հայտարարելու, և նույնպես հրապարակավ, որ պարոն Բաբաջանյանը ոչ թե հայ պատգամավոր է, այլ օտարերկրյա, այդ թվում՝ բացահայտ թշնամական, հատուկ ծառայությունների գործակալ։ Պատրա՞ստ է Արման Բաբաջանյանն իր կյանքի նման շրջադարձի։
«Պատգամավոր Արման Բաբաջանյանը պետք է գա դատարան,- դեռ հունվարին լրագրողներին հայտարարել է ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։- Խորհրդարանում նա մեղադրանքներ է հնչեցրել, որոնց համար պետք է հրապարակավ ներողություն խնդրի։ Այսինքն, գոյություն ունի անձ, որը լկտիորեն հայտարարություններ է հնչեցնում կուսակցության հասցեին։ Այս փուլում մենք նպատակահարմար համարեցինք հարցը լուծել իրավական ուղիով։ Դատարանում հայտնի կդառնա՝ ընդունու՞մ է Բաբաջանյանն իր դեմ ներկայացված հայտը, թե՞ ոչ։ Նա պետք է դատարան գա, որպեսզի հիմնավորի իր հայտարարությունները, լսի հակափաստարկները և ներողություն խնդրի։ Այլ ուղի նա չունի»։ Երկրի հանրությունը գիտի նաև, որ 2020 թ. հունվարի 8-ին փաստաբան Հայկուհի Սեդրակյանը, մեկնաբանելով երկու դրվագով Արման Բաբաջանյանի դեմ «Դաշնակցության» մի շարք անդամների ներկայացրած դատական հայցը, հայտարարել է. «Ըստ էության, հայցվորները նրա հայտարարությունները համարում են վիրավորական ու զրպարտչական»։ Եվ ահա փետրվարին վերջապես հայտնի դարձավ, որ պատգամավոր Բաբաջանյանը պետք է դատարան գա. նա պետք է որ իմանա, թե իրեն ինչ է սպառնում դատարան ներկայանալուց չարամտորեն հրաժարվելու դեպքում։
Իսկապես, մեր հասարակությանն ի՞նչ է ուզում պարտադրել այդ պատգամավորը։ Բաբաջանյան, դուք սիրու՞մ եք Թուրքիան ու թուրքերին։ Ազգը ձեզ հետ համաձայն չէ։ Լիսաբոնում (Պորտուգալիա) Թուրքիայի դեսպանատան վրա 1983 թ. հուլիսի 27-ի հարձակումը, որն ահաբեկչական գործողություն է համարվում Թուրքիայում ու թրքամետ «հանրություններում», դուք համարում եք ՀՅԴ-ի «ահաբեկչական անցյա՞լ»։ Կամ էլ «Նեմեսիս» («Հատուցում») գործողությանը և Էնվերին, Թալեաթին, Ջեմալին, Սաիդ Խալիմ փաշային, Բեհաեդին Շաքիրին, Ջեմալ Ազմիին, թուրքերի և կեղծ մահմեդական հրեաների օգտին աշխատող հայազգի դավաճաններ Մկրտիչ Հարությունյանին (որին Արշավիր Շիրակյանը՝ «Նեմեսիսի» իրագործողներից մեկը, անվանել է «սադիստ և թուրքական գաղտնի ոստիկանության քաղաքական բաժանմունքի անդամ»), Հմայակ Արամյանցին և Արշավիր Եսայանին (որոնք 1915 թ. ապրիլին թուրքերին հանձնեցին Պոլսի հայ մտավորականների ցուցակները՝ գաղթեցնելու համար, հենց նրանք մատնեցին «Հնչակ» կուսակցության քսան պարտիզանի, որոնց հետագայում թուրքերը կախեցին) վերացնելուն մասնակցելու համա՞ր եք Դուք, Բաբաջանյան, այսօր ուզում «ահաբեկչության համար» մեղադրել այդ կուսակցությանը։
Իսկ գիտե՞ք, որ այն հեռավոր տարիներին «Դաշնակցության» անդամները մահապատժի են ենթարկել նաև թուրքերի համար աշխատող մատնիչներ Վահե Իհսանին (Եսայան) և Արթին Մկրտչյանին։ Չե՞ք լսել։ Ինչքան վատ է, որ հայ պատգամավորը և իրավաբանը չգիտի սեփական ժողովրդի պատմությունը, չգիտի, թե իսկական հայերն ինչպես են վերաբերվել և վերաբերվում թուրք-սիոնիստական գործակալներին ու իրազեկիչներին... Ընթերցողներին միայն ասենք, որ վա՜յ այն ազգերին, որոնք «օրվա հերոս» են դարձնում բանակում ծառայելուց փախած և թուրքերի ու թրքասիոնիստների օգտին գործող անձանց։ Վա՜յ այն ազգերին, որոնք բանակային ծառայությունից խուսափած նման հանցագործներին ընտրում են իրենց խորհրդարանի պատգամավոր։ Վա՜յ այն ազգերին, որոնք ժամանակին չեն պատժում նման հանցագործներին։ Ապագա չունեն այն երկրները, որոնց քաղաքացիները խորհրդարանի պատգամավոր են ընտրում այդպիսի երեսպաշտ աղանդավորների։
Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ
Հեղինակի նյութեր
- Թուրքիայի Հանրապետությունը Մուստաֆա Քեմալ փաշայի ժամանակներից մինչ օրս․ առաջին սիոնիստական պետությունն աշխարհում-3
- Թուրքիայի Հանրապետությունը Մուստաֆա Քեմալ փաշայի ժամանակներից մինչ օրս․ առաջին սիոնիստական պետությունն աշխարհում-2
- Թուրքիայի Հանրապետությունը Մուստաֆա Քեմալ փաշայի ժամանակներից մինչ օրս․ առաջին սիոնիստական պետությունն աշխարհում
- Ժամանակակից «Ադրբեջանի հանրապետությունը» սիոնիստների, անգլո-սաքսոնների և պանթուրքիստների հենակետն է՝ ընդդեմ Իրանի և ՌԴ-ի- 2
- Ժամանակակից «Ադրբեջանի հանրապետությունը» սիոնիստների, անգլո-սաքսոնների և պանթուրքիստների հենակետն է՝ ընդդեմ Իրանի և ՌԴ-ի-1
- Երևանի և Ստեփանակերտի առաջին խնդիրը պաշտպանության երկու պետական կոմիտեների շտապ ձևավորումն է
- Երևանի և Ստեփանակերտի առաջին խնդիրը պաշտպանության երկու պետական կոմիտեների շտապ ձևավորումն է
- Կրկին ու կրկին՝ «Փաշինյա՛ն, հեռացի՛ր». սա ժողովրդի պահանջն է
- Կրկին ու կրկին՝ «Փաշինյա՛ն, հեռացի՛ր». սա ժողովրդի պահանջն է
- Փաշինյանն ամեն օր, կամավոր հրաժարական չտալով, ընդամենն ապացուցում է, որ հակահայ ուժերի դրածո է
- Բաց հարց Ռուսաստանի ԶԼՄ-ներին. Ինչքա՞ն կարելի է ստել Արցախի հարցում հայերի «մեղքի» մասին
- Ռուսաստանը, Հայաստանի իշխանությունների թողտվությամբ, Թուրքիային ներս է թողել Այսրկովկասի մեր մասը
- Թուրքիան մուտք է գործել տարածաշրջան ու Արցախից սպառնում է և՛ Իրանին, և՛ Ռուսաստանին
- Փաշինյան, խոստովանիր, գուցե Զանգեզուրն է՞լ եք արդեն վաճառել թուրքերին
- Հայաստանի քաղաքացիների մի մասը դավաճանել է ողջ հայ ժողովրդին
- Մեր ժողովրդին ԱՄՆ-ը, Իսրայելը, Անգլիան և Թուրքիան դավաճանների ձեռքով «Այսրկովկասյան Դեյթոն» են պարտադրել
- «Ով խաղաղություն է ուզում խայտառակության գնով, կստանա և՛ պատերազմ, և՛ խայտառակություն»
- Թեհրանում արդեն ընդունված են ինչ-որ պատշաճ որոշումներ
- Թեհրանում արդեն ընդունված են ինչ-որ պատշաճ որոշումներ
- Թեհրանում արդեն ընդունված են ինչ-որ պատշաճ որոշումներ
Մեկնաբանություններ