ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

ՈՒխ­տի ճամ­փից հետ չեն դառ­նում

ՈՒխ­տի ճամ­փից հետ չեն դառ­նում
13.12.2019 | 01:06

Պա­պե­րիս ծնն­դա­վայ­րը, որ­տեղ ապ­րել են դա­րեր շա­րու­նակ, որ­քա­նո՞վ է ի­մը, ե­թե չեմ ծն­վել այն­տեղ, չեմ քայ­լել այդ հո­ղի վրա, մի հյու­լե ան­գամ չեմ ստեղ­ծել այն­տեղ: Նրանք մոտ եր­կու դար ա­ռաջ թո­ղել են այդ հո­ղը և գաղ­թել Ռու­սա­կան կայս­րու­թյան սահ­ման­ներ: Թո­ղել են այն վտան­գի գի­տակ­ցու­մով, որ 1828-29 թթ. ռուս-թուր­քա­կան պա­տե­րազ­մի հաղ­թա­կան ա­վար­տից հե­տո վերց­րա­ծը հետ տա­լով և ռու­սա­կան բա­նա­կի հե­ռա­նա­լով ի­րենք դառ­նա­լու են դա­րա­վոր ոչ­բա­րե­կա­մի վրեժխ­նդ­րու­թյան թի­րախ: Պատ­մու­թյու­նը մեկ ան­գամ չէ, որ ար­դա­րաց­րել է հա­յի վա­խի հիմ­նա­վոր­ված լի­նե­լը: ...Եվ նրանք թո­ղել են ի­րենց տու­նու­տե­ղը, դար­ձել տա­րա­գիր: Մեր ա­պու­պա­պե­րի վե­ցե­րորդ սե­րունդն է ար­դեն ծն­վել նոր բնա­կա­վայ­րում՝ Ջա­վախ­քի Ա­լաս­տան գյու­ղում, այդ սե­րունդ­նե­րի ծնն­դա­վայ­րը, օր­րա­նը Ջա­վախքն է, և թվում է՝ ան­ցյա­լում ներ­կա փնտ­րե­լը ժա­մա­նա­կավ­րեպ ցան­կու­թյուն է: Բայց ի՞նչ կա­րող ես ա­նել ֆի­լո­գե­նե­տիկ հի­շո­ղու­թյան հետ, ո­րը քո կամ­քից ան­կախ հա­յացքդ շր­ջում է դե­պի ան­ցյա­լը, ստի­պում ապ­րել այդ մեծ կորս­տի ան­չափ մեծ ցա­վը՝ գու­ցե նույն­քան խոր, նույն­քան զգաց­մուն­քա­յին, որ­քան մեր ա­պու­պա­պերն են ապ­րել, երբ լքել են ի­րենց տնե­րը...

ՕՐ Ա­ՌԱ­ՋԻՆ. ԿԱՐՍ
Ե­րե­քով ենք՝ Մկր­տի­չը, Մաթևո­սը, ես: ՈՒ­զում ենք ի­րա­կա­նու­թյուն դարձ­նել կո­րու­սյալ հայ­րե­նիք ուխ­տի գնա­լու մեր վա­ղե­մի ե­րա­զան­քը. լի­նել Էրզ­րու­մում, ա­պա՝ մեր ա­պու­պա­պե­րի օր­րան Ար­ծա­թիում: 2019 թվա­կա­նի օ­գոս­տոս ամ­սի 24-ն է: Վրաց-թուր­քա­կան սահ­մա­նի Կար­զա­խի ան­ցա­կե­տին ենք մո­տե­նում մեր ավ­տո­մե­քե­նա­յով, ին­չը լա­վա­տե­սու­թյամբ է տո­գո­րել բո­լո­րիս, որ մեծ հնա­րա­վո­րու­թյուն ենք ու­նե­նա­լու այ­ցե­լե­լու մեր ցան­կա­ցած բո­լոր վայ­րե­րը, նույ­նիսկ՝ հարևան ո­րոշ գյու­ղեր: Բայց մեր բարձր ու տաք տրա­մադ­րու­թյան վրա սա­ռը ջուր են լց­նում (ոչ թե մա­ղում) թուր­քա­կան կող­մի մաք­սա­վոր­նե­րը: Պարզ­վում է՝ ավ­տո­մե­քե­նա­յով անց­նել չենք կա­րող, քա­նի որ այն հաշ­վառ­ված է ՌԴ-ում, իսկ տե­րը և վա­րոր­դը՝ Մաթևո­սը, ՀՀ քա­ղա­քա­ցի է: Թուր­քիա­յում ար­գել­վում է այդ­պի­սի մե­քե­նա­նե­րի մուտ­քը եր­կիր: «Մո­լոր­վել ենք» ա­սե­լը այն ար­տա­հայ­տու­թյու­նը չէ, որ կա­րող է ներ­կա­յաց­նել մեր հո­գե­վի­ճա­կը: Պա­տի ենք դեմ ա­ռել: Կամ պի­տի հետ դառ­նանք, այլ ավ­տո­մե­քե­նա գտ­նենք, կամ պի­տի ար­հա­մար­հենք հնա­րա­վոր դժ­վա­րու­թյուն­նե­րը և շա­րու­նա­կենք ճա­նա­պար­հը: Լու­ծումն ա­րագ է գտն­վում՝ ուխ­տի ճամ­փից հետ չեն դառ­նում: Ո­րո­շու­մը հա­մար­ձակ է, բայց այս դեպ­քում ռիս­կերն են մե­ծա­նում, քա­նի որ օգտ­վե­լու ենք տաք­սի­նե­րից և ավ­տո­բու­սա­յին եր­թու­ղի­նե­րից: Մեր բախ­տը բե­րել է, որ Մկր­տի­չը թուր­քե­րեն գի­տի: Հա­ղոր­դակց­վե­լու չափ գի­տի: Իսկ գու­մար նույն­պես կա...
Ան­ցա­կե­տում ծա­ռա­յող օր­վա ոս­տի­կա­նին «պահ ենք տա­լիս» մեր «մերժ­ված» ավ­տո­մե­քե­նան և տաք­սիով ճա­նա­պարհ ընկ­նում դե­պի Կարս: Կարս, քա­նի որ ու­զում ենք լի­նել նաև Ա­նիում, բա­ցի այդ, Կար­սից Էրզ­րում գնալն ա­վե­լի նպա­տա­կա­հար­մար է։ Չենք սխալ­վում: Դա մենք կզ­գանք, երբ կլի­նենք Կարս-Էրզ­րում ճա­նա­պար­հին: Իսկ հի­մա տաք­սին մեզ տա­նում է Կարս:
Չլ­դը­րը բա­վա­կա­նին մեծ լիճ է, նաև գե­ղա­տես: Անց­նում ենք ա­փով, լճի գրե­թե կե­սը ստիպ­ված շր­ջան­ցում ենք: Սահ­մա­նից 125 կմ անց­նե­լով հաս­նում ենք Կարս: Կար­սը ժա­մա­նա­կա­կից քա­ղաք է` նոր թա­ղա­մա­սե­րով ու ժա­մա­նա­կա­կից շեն­քե­րով, ու­նի նաև լայն փո­ղոց­ներ (ո՛չ հին քա­ղա­քում), բայց մենք սևեռ­վել ենք ՄԵ­ՐԸ տես­նե­լու մտ­քին: ՈՒ տես­նում ենք: Շատ ենք տես­նում: Հա­յոց եր­բեմ­նի մայ­րա­քա­ղա­քը դեռևս շատ բա­ներ պահ­պա­նել է ան­ցյա­լից, ո­րոնք ան­մի­ջա­պես գրա­վում են մեր ու­շադ­րու­թյու­նը: Դա ոճն է, հայ ճար­տա­րա­պե­տու­թյան 18-19-րդ դա­րե­րի ո­ճը, ո­րը հնա­րա­վոր չէ շփո­թել այլ ո­ճե­րի հետ: Մեզ ոչ ոք չի հու­շում, մենք մեր ըն­կա­լու­մով և գե­նա­յին բնազ­դով ենք զա­նա­զա­նում հա­յե­ցին և օ­տա­րը:
Ես երկ­րորդ ան­գամ եմ գտն­վում Կար­սում և նկա­տել եմ, որ քա­ղա­քի նոր տե­րե­րը որ­քան էլ փոր­ձել են զա­նա­զան ե­ղա­նակ­նե­րով քո­ղար­կել հայ­կա­կա­նու­թյու­նը, այ­դու­հան­դերձ չի հա­ջող­վել. հա­յե­րի կա­ռու­ցա­ծը տար­բեր­վում է՝ ինչ գույ­նի ներ­կով էլ ներկ­վի (ան­հե­թե­թու­թյու­նը հա­ճախ այն աս­տի­ճա­նի է հաս­նում, որ տուֆն է ներկ­վում): ՈՒ­շագ­րավ է նաև այն, որ հայ­կա­կան ո­ճով վե­րա­կան­գն­ված շեն­քեր էլ կա­րե­լի է տես­նել: Փո­ղոց­նե­րից մե­կում մի քա­նի հին շեն­քե­րի կող­քին վթար­ված մեկ ու­րի­շը վե­րա­կան­գն­ված է կող­քին­նե­րի ո­ճով, որ ան­սամբ­լայ­նու­թյու­նը չխախտ­վի: Այս­պես է. իս­կա­կան ար­ժե­քը, ճշ­մա­րիտ ար­վես­տը ստի­պում են գնա­հա­տել: Ընդ­հան­րա­պես Կար­սում քիչ չեն «ռու­սա­կան ժա­մա­նակ­նե­րից» մնա­ցած շեն­քե­րը:
...Օրն ա­վարտ­վում է, նաև ամ­պա­մած է ու անձրևոտ, սա­կայն փոր­ձում ենք հնա­րա­վո­րինս եր­կար քայ­լել փո­ղոց­նե­րով, շատ բան տես­նել ու լու­սան­կա­րել: Կար­սի ամ­րոց բարձ­րա­նա­լու հա­մար ժա­մը ուշ է, միայն ներքևից ենք դի­տում, բայց Սուրբ Ա­ռա­քե­լոց վան­քի բակ մտ­նում ենք: Այն այլևս ե­կե­ղե­ցի չէ, վե­րած­վել է մզ­կի­թի, խա­չի փո­խա­րեն գմ­բե­թին մա­հիկ ու­նի: Այ­դու­հան­դերձ, պա­տե­րին տեղ-տեղ ե­ղած խո­րա­քան­դակ խա­չե­րը մատ­նում են սր­բապղ­ծու­թյան փաս­տը: Դա, ի­հար­կե, օ­տար այ­ցե­լու­նե­րի հա­մար, ոչ մեզ: Մեզ հա­մար ա­ռանց այդ վկա­յու­թյուն­նե­րի էլ ա­մեն ինչ պարզ է ու հաս­կա­նա­լի: Անց­նում ենք քա­ղա­քի ճար­տա­րա­պե­տա­կան բարձ­րար­ժեք կա­ռույց­նե­րից մե­կի` Վար­դա­նի կամր­ջի վրա­յով, ո­րը կա­ռուց­վել է 18-րդ դա­րի սկ­զին, Կարս գե­տի վրա: Քա­րա­շեն, ե­ռա­կա­մար կամր­ջի սյու­նե­րը տպա­վո­րիչ են, ոչ միայն ձևա­վոր­ված են կամր­ջա­շի­նա­կան բարձր ճա­շա­կով, այլև հզոր են: Դրա շնոր­հիվ են դա­րեր դի­մա­կա­յել գե­տի հա­ճախ վա­րա­րող հոս­քե­րին ու երկ­րա­շար­ժե­րին՝ ի­րենց ու­սե­րին պա­հե­լով քա­րա­կուռ ծանր զանգ­վա­ծը: Ար­հեստ­նե­րի և ար­վեստ­նե­րի քա­ղաք Կար­սի կամր­ջա­գործ վար­պետ­նե­րի շնորհ­քի ինք­նա­տիպ ար­տա­հայ­տու­թյունն է նաև կամր­ջի բազ­րիք-թևե­րի քա­րե­րի եր­կա­թե գա­մե­րով մի­մյանց ա­գուց­վա­ծու­թյան ի­րո­ղու­թյու­նը: Կամր­ջի սկզբ­նա­մա­սում տե­ղադր­ված կո­նաձև ցու­ցա­տախ­տակ քա­րի (ռու­սա­կան տի­րա­պե­տու­թյան շր­ջա­նում այդ­պի­սի քա­րեր դր­վել են երկ­րի սահ­ման­նե­րի վրա) գրե­րը ծածկ­ել են ցե­մենտ-ա­վա­զե շա­ղա­խով, սվա­ղել-քո­ղար­կել են, իբր՝ այն­տեղ ո­չինչ էլ գր­ված չէ: Հե­տաք­րք­րա­սե­րի մե­կը քչ­փո­րել է սվա­ղա­ծը, սա­կայն ըն­դա­մե­նը այդ­քա­նը: Քա­րի կող­քին «ար­դիա­կան» ցու­ցա­տախ­տակ է տե­ղադր­ված, ո­րը թուր­քե­րեն և անգ­լե­րեն հայտ­նում է կամր­ջի կա­ռուց­ման տա­րե­թի­վը և հե­տա­գա նո­րո­գում­նե­րի տա­րեթ­վերն ու նո­րո­գող­նե­րի ա­նուն­նե­րը: Հաս­կա­նա­լի է, որ այդ շար­քում հա­յեր չկան:
ՕՐ ԵՐԿ­ՐՈՐԴ. Ա­ՆԻ, ԷՐԶ­ՐՈՒՄ
Մկր­տի­չը և Մաթևո­սը Ա­նին եր­բեք չեն տե­սել: Ես, այդ հար­ցում ար­դեն «փոր­ձա­ռու», ինձ վրա եմ վերց­նում զբո­սա­վա­րի կա­մա­վոր դե­րը: Դա պի­տի օգ­նի նաև, որ հնա­րա­վո­րինս ա­րագ լի­նի ա­վե­րակ­նե­րի հետ ծա­նո­թու­թյու­նը, և մենք տե­ղա­վոր­վենք մեզ տր­ված ժա­մա­նա­կի մեջ: Մեզ բե­րած ավ­տո­բու­սը պի­տի Կարս վե­րա­դառ­նա եր­կու ժա­մից: ՈՒ­շա­նալ չենք կա­րող, քա­նի որ այդ փո­խադ­րա­մի­ջո­ցը բաց թող­նե­լու դեպ­քում չենք հասց­նի նս­տել Կարս-Էրզ­րում եր­թու­ղու կե­սօ­րի ավ­տո­բու­սը:
Բնա­կան է, որ ծա­նո­թու­թյու­նը սկս­վում է Ա­նիի պա­րիսպ­նե­րից: Ես ըն­կեր­նե­րիս զգա­ցում­նե­րը չեմ կա­րող լիո­վին «տես­նել», սա­կայն իմ ա­ռա­ջին այ­ցի ժա­մա­նակ ու­նե­ցած ապ­րում­նե­րիս մտա­պատ­կե­րի վրա կա­րող եմ շատ բան ընդ­հան­րաց­նել ու «տես­նել»... Պա­րիսպ­նե­րի հետ ծա­նո­թու­թյունն այն­քան է կլա­նում նրանց, որ մո­ռա­նում են ուր­վա­կան-ե­կե­ղե­ցի­նե­րի գո­յու­թյան մա­սին: Նկար­վում են, տե­սա­հո­լո­վակ նկա­րում, զմայլ­վում այս­տե­ղից դե­պի Ա­խու­րյան գե­տը և կիր­ճը բաց­վող տե­սա­րա­նով: Կիր­ճից այն կողմ փոք­րիկ գյուղ է, որ­տեղ ա­լիք­վում է հա­յոց մե­ծա­ծա­վալ ե­ռա­գույ­նը: Խար­կովն է, Կո­ման­դո­սի հայ­րե­նի գյու­ղը, որ­տեղ այժմ միայն մեկ բնա­կիչ կա՝ տա­րեց մի կին, իբրև ին­քա­տիպ «սահ­մա­նա­պահ»: Ա­յո, մենք Հա­յաս­տա­նի սահ­մա­նի մոտ ենք, պարս­պից դուրս, ներքևում թուր­քա­կան կող­մի սահ­մա­նի փշա­լա­րերն են:
Փրկ­չի ե­կե­ղե­ցին (այս­տեղ տա­րի­ներ շա­րու­նակ վե­րա­կան­գն­ման աշ­խա­տանք­ներ են սկս­վել, բայց գործ­նա­կան ար­դյուն­քը դեռ չկա), Գրի­գոր Լու­սա­վո­րիչ (Տիգ­րան Հո­նեն­ցի) ե­կե­ղե­ցին ու Ա­նիի Մայր Տա­ճա­րը (այս­տեղ էլ վե­րա­կան­գն­ման աշ­խա­տանք­ներ են սկս­վել) տես­նե­լուց հե­տո «խառն­վում է» մեր ժա­մա­նա­կը: Հա­յաս­տա­նի ու Թուր­քիա­յի տա­րածք­նե­րում ժա­մա­յին գո­տի­նե­րը տար­բեր են: Մինչ այս մենք մեկ ժամ հետ ըն­կած գրա­ֆի­կով ենք տե­ղա­շարժ­վել: Ա­նիի տա­րած­քում Մաթևո­սի հե­ռա­խոսն ավ­տո­մատ կեր­պով անց­նում է Հա­յաս­տա­նի ժա­մա­յին գրա­ֆի­կին և փո­խում ժա­մը՝ խու­ճա­պի մատ­նե­լով մեզ: Ըստ այդմ, մեզ տրա­մադր­ված ժա­մա­նա­կը ոչ միայն ա­վարտ­վել է, այլև ար­դեն ան­ցել է քսան րո­պե, իսկ մենք նոր ենք դուրս ե­կել Մայր Տա­ճա­րից ու դեռ չենք մտել Ա­ռա­քե­լոց, Ա­բու­ղամ­րենց ս. Գրի­գոր և Գագ­կա­շեն ե­կե­ղե­ցի­նե­րը և է­լի շատ բա­ներ չենք տե­սել: Ցա­վա­լի է, սա­կայն ճա­նա­պարհ ու­նենք գնա­լու, պետք է դուրս գանք Ա­նիից: Դեռ հարց է՝ ավ­տո­բու­սը մեզ սպա­սու՞մ է, թե՞ ար­դեն մեկ­նել է... Կեղծ հե­ռա­խո­սա­յին տագ­նա­պը, սա­կայն, մեր օգ­տին ե­ղավ. ե­թե չան­հան­գս­տա­նա­յինք, հաս­տատ ճիշտ ժա­մին դուրս չէինք գա, տես­նե­լու ար­ժա­նի նմուշ­նե­րը մեզ եր­կար էին գամ­ված պա­հե­լու ի­րենց, և մենք ու­շա­նա­լու էինք մեր նա­խան­շած գրա­ֆի­կից: Ո­չինչ, Ա­նիում չտե­սա­ծը մեկ այլ ան­գամ կտես­նեն իմ ըն­կեր­նե­րը: Ախր եր­կու ժա­մը շա՜տ քիչ է Ա­նին տես­նե­լու հա­մար...
Ի­ՐԱ­ԿԱ­ՆՈՒ­ԹՅԱՆ ԵՎ Ե­ՐԱ­ԶԻ ՍԱՀ­ՄԱ­ՆԱԳ­ԾՈՎ
Կար­սում և Ա­նիում տե­սա­ծիս մեջ քիչ բան կա, որ նոր է ինձ հա­մար: Նո­րը սկս­վում է այն պա­հից, երբ դուրս ենք գա­լիս Կարս-Էրզ­րում ավ­տո­մայ­րու­ղի: Մա­նուկ օ­րե­րից ինձ միշտ զբա­ղեց­րել է Էրզ­րում աշ­խար­հի հե­քիա­թը: Պատ­մու­թյուն­նե­րը, որ լսել եմ իմ պա­պից ու նրա սերն­դա­կից­նե­րից, իմ երևա­կա­յու­թյան հո­րի­զո­նում ստեղ­ծել են մի աշ­խարհ, ո­րին հաս­նե­լը, ո­րը տես­նե­լը թվա­ցել է հե­քիա­թի նման մի բան՝ ան­հա­սա­նե­լի, ան­տե­սա­նե­լի, միայն պատ­մու­թյուն­նե­րում հո­լով­վող: Հի­մա դե­պի այդ հե­քիա­թը տա­նող ճա­նա­պար­հին եմ: Պի­տի գնանք 207 կմ: Ա­սել է թե՝ այդ­քան տա­րա­ծու­թյուն է ինձ բա­ժա­նում հե­քիա­թից: Գնում ենք արևմուտք, սա­կայն մի քիչ թեք­ված դե­պի հյու­սիս: Աշ­խար­հը, դե­պի ուր ճամ­փա ենք ե­լել, հին ու բա­րի ժա­մա­նակ­նե­րում Բարձր Հայք ան­վա­նումն է կրել: Հա­յի գի­տակ­ցու­թյան մեջ այդ ան­վա­նու­մը շա­րու­նա­կում է այ­սօր էլ մնալ: Պի­տի մնա նաև վա­ղը: Պի­տի մնա հա­վերժ, քան­զի այդ ար­տա­հայ­տու­թյան մեջ հայ մար­դը տես­նում է իր կո­րու­սյալ հայ­րե­նի­քի ծան­րակ­շիռ մի մա­սը, իր ազ­գա­յին ինք­նու­թյան գե­ղե­ցիկ, միևնույն ժա­մա­նակ հա­կա­սա­կան պատ­մու­թյան ան­մո­ռաց է­ջե­րը: Իմ ու իմ ըն­կեր­նե­րի պա­րա­գա­յում խոսքն ա­վե­լի մեծ խորք ու լայնք ու­նի. այս­տեղ է ձևա­վոր­վել մեր գեր­դաս­տան­նե­րի կեն­սա­բա­նա­կան բջի­ջը...
Էրզ­րում ա­սե­լով պի­տի հաս­կա­նալ Էրզ­րու­մի դաշ­տը, ո­րը բնա­կեց­ված է ե­ղել դեռևս մ.թ.ա. 3-րդ հա­զա­րա­մյա­կից սկ­սած: Հա­յոց Ար­տա­շի­սյան­նե­րի և Ար­շա­կու­նի­նե­րի թա­գա­վո­րու­թյան շր­ջա­նում մ.թ.ա. 2-րդ հա­զա­րա­մյա­կից մինչև մ.թ. 4-րդ հա­րյու­րա­մյա­կը Կա­րի­նը ե­ղել է հայ­կա­կան պե­տու­թյան կազ­մում, որ­պես Կա­րի­նի գա­վա­ռի կենտ­րոն: Այն Հռո­մեա­կան կայս­րու­թյանն է ան­ցել Հա­յաս­տա­նի ա­ռա­ջին բա­ժան­մամբ՝ 387 թվա­կա­նին: 421 թ., երբ Կա­րինն ար­դեն գտն­վում էր բյու­զան­դա­կան կայս­րու­թյան տի­րա­պե­տու­թյան ներ­քո, բյու­զան­դա­կան Թեո­դո­սիոս 2-րդ կայ­սեր պատ­վին վե­րան­վան­վում է Թեո­դո­սու­պո­լիս: Քա­ղա­քի ան­վան Էրզ­րում տար­բե­րա­կը կյան­քի ի­րա­վունք է ստա­ցել շատ ա­վե­լի ուշ՝ 1050-ից հե­տո: Երբ սել­ջուկ­նե­րը կոր­ծա­նել են Բարձր Հայ­քի Արծն քա­ղա­քը, ո­րը շատ մոտ էր Կա­րի­նին, Արծ­նի հայ բնա­կիչ­ներն ա­պաս­տան են գտել և բնա­կու­թյուն հաս­տա­տել բյու­զան­դա­կան տի­րա­պե­տու­թյան ներ­քո գտ­վող Կա­րի­նում: Հենց նրանք էլ, ի պա­տիվ կոր­ծան­ված Արծ­նի, վե­րան­վա­նել են Կա­րին-Թեո­դո­սու­պո­լի­սը, սկզ­բում՝ Արզն, իսկ հե­տո, Արծ­նի հետ չնույ­նաց­նե­լու հա­մար՝ Արզ­նար-Ռում (հու­նա­րեն): Այս տար­բե­րակն էլ հե­տա­գա­յում ձևա­փոխ­վել է Արզ­րում-Էրզ­րու­մի:
...19-20-րդ դա­րե­րում ռու­սա­կան զոր­քե­րը ե­րեք ան­գամ վերց­րել են Էրզ­րու­մը, սա­կայն կր­կին վե­րա­դարձ­րել Թուր­քիա­յին: Ա­ռա­ջին ան­գամ 1829 թ. հու­նի­սին ռու­սա­կան զոր­քե­րը գե­նե­րալ Պասկևի­չի հրա­մա­նա­տա­րու­թյամբ մտան Էրզ­րում: Նրանք մեկ տա­րի մնա­ցին Էրզ­րու­մում, քա­ղա­քը և գա­վա­ռը կա­ռա­վա­րե­լու հա­մար ժա­մա­նա­կա­վոր վար­չու­թյուն ստեղծ­վեց գե­նե­րալ Պանկ­րա­տո­վի գլ­խա­վո­րու­թյամբ: Բայց Ադ­րիա­նու­պոլ­սի 1829 թ. սեպ­տեմ­բե­րի 2-ի հաշ­տու­թյան պայ­մա­նագ­րով Էրզ­րու­մը, ինչ­պես նաև Արևմտյան Հա­յաս­տա­նի տաս­նյակ քա­ղաք­ներ և հա­րյու­րա­վոր գյու­ղեր, վե­րա­դարձ­վեց Թուր­քիա­յին: Այդ ի­րա­դար­ձու­թյուն­նե­րով պայ­մա­նա­վոր­ված՝ Էրզ­րու­մի և գյու­ղե­րի զգա­լի թվով հա­յեր գաղ­թե­լու ցան­կու­թյուն ու­նե­ցան, ին­չը մնա­լու դեպ­քում պատժ­վե­լու վա­խով էր պայ­մա­նա­վոր­ված:
1830 թ. մա­յիս-հու­նիս ա­միս­նե­րին Էրզ­րու­մից ռու­սա­կան սահ­ման­ներ գաղ­թե­ցին 50000 հա­յեր՝ Կար­նո հա­յոց հոգևոր թե­մի ա­ռաջ­նորդ ար­քե­պիս­կո­պոս Կա­րա­պետ Բագ­րա­տու­նու ա­ռաջ­նոր­դու­թյամբ: Այդ գաղ­թը կազ­մա­կերպ­ված և անվ­տանգ անց­կաց­նե­լու հա­մար վե­րո­հի­շյալ պայ­մա­նագ­րում տեղ էր գտել 13-րդ հոդ­վա­ծը:
Ռու­սա­կան զոր­քե­րը մեկ ան­գամ էլ Էրզ­րում են մտել և կր­կին վե­րա­դարձ­րել 1877-78 թթ. ռուս-թուր­քա­կան պա­տե­րազ­մի ժա­մա­նակ: Ար­դյուն­քում գաղ­թել է 2000 հայ: Եր­րորդ դեպ­քը տե­ղի է ու­նե­ցել ա­ռա­ջին աշ­խար­հա­մար­տի ժա­մա­նակ: 1917 թ. Եր­զն­կա­յում կնք­ված զի­նա­դա­դա­րից հե­տո թուր­քա­կան կող­մին վե­րա­դարձ­վեց գրա­վյալ Էրզ­րու­մը: Այս ան­գամ թուր­քա­կան բա­նա­կը, օգտ­վե­լով ռու­սա­կան բա­նա­կի՝ հե­ղա­փո­խու­թյա­նը խառն­ված լի­նե­լու պատ­ճա­ռով ճա­կա­տը լքե­լու և հե­ռա­նա­լու հան­գա­ման­քից, ինչ­պես նաև Ան­դր­կով­կա­սյան զո­րա­կան ու­ժի թու­լու­թյու­նից, խախ­տեց պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյու­նը և մտավ Ջա­վախք...
Պետ­րոս ՍԱ­ՐՈՒ­ԽԱ­ՆՅԱՆ

Դիտվել է՝ 2382

Մեկնաբանություններ