ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Ագռա­վա­քար

Ագռա­վա­քար
22.10.2019 | 00:52

(Նախորդ մասը)

II. ՂԱ­ՐԱ­ԲԱ­ՂԸ «ԵՎ ՆՐԱ ՇՈՒՐՋ»

Սո­վե­տա­կան Միու­թյան կո­մու­նիս­տա­կան կու­սակ­ցու­թյան կենտ­րո­նա­կան կո­մի­տեի վեր­ջին գլ­խա­վոր քար­տու­ղար Մ. Ս. Գոր­բա­չո­վի հռ­չա­կած «հրա­պա­րա­կայ­նու­թյան» և «վե­րա­կա­ռուց­ման» ա­ռի­թով, Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի հայ բնակ­չու­թյու­նը հեր­թա­կան ան­գամ բարձ­րա­ձայ­նեց Ադր­բե­ջա­նա­կան ՍՍՀ-ի կազ­մից ինք­նա­վար մար­զի դուրս­բեր­ման հար­ցը: Հա­վա­տա­լով վե­րա­կա­ռուց­ման գոր­ծըն­թա­ցին` սո­վե­տա­կան հա­սա­րա­կար­գի ժո­ղովր­դա­վա­րաց­ման ան­կեղ­ծու­թյա­նը, ո­գեշ­նչ­ված և ո­գե­ղեն վե­րել­քի էյ­ֆո­րիա­յին տր­ված հա­յե­րը բո­ղո­քար­կե­ցին կու­սակ­ցու­թյա­նը և կա­ռա­վա­րու­թյա­նը՝ խնդ­րե­լով շտ­կել ա­նար­դա­րու­թյու­նը, սա­կայն, հեր­թա­կան ան­գամ, խաբ­վե­ցին: Այդ­պես, հեր­թա­կան ան­գամ, 1980-ա­կան թվա­կան­նե­րի վեր­ջին, բարձ­րաց­վեց «Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի և նրա շուրջ» հար­ցը:


ՈՒ­շագ­րավ է այն փաս­տը, որ ՍՍՀՄ կու­սակ­ցա­կան բարձ­րա­գույն ղե­կա­վա­րու­թյան ա­ռան­ձին ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ ոչ մի պատ­կե­րա­ցում չու­նեին հար­ցի բուն էու­թյան մա­սին: Այս­պես, օ­րի­նակ, նրան­ցից մե­կը հայ­տա­րա­րեց. «Մի՞­թե չեն կա­րող եր­կու մու­սուլ­մա­նա­կան հան­րա­պե­տու­թյուն­նե­րը խել­քի բե­րել այդ Ղա­րա­բա­ղին»: Հայտ­նի չէ, թե նա ինչ նկա­տի ու­ներ, սա­կայն այդ եր­կու «մու­սուլ­մա­նա­կան հան­րա­պե­տու­թյուն­նե­րը» Ադր­բե­ջա­նը և Հա­յաս­տանն էին: Այդ ար­տա­հայ­տու­թյամբ բա­ցա­հայտ­վում է հայ­տա­րա­րու­թյան հե­ղի­նա­կի բա­ցար­ձակ տգի­տու­թյու­նը, ում, ի պաշ­տո­նե, վս­տահ­ված էր վճ­ռե­լու սո­վե­տա­կան քա­ղա­քա­ցի­նե­րի ճա­կա­տա­գի­րը:
Իսկ մինչ այդ, 1988 թվա­կա­նի շոգ ամ­ռա­նը, ՍՍՀՄ ՊԱԿ-ի գե­նե­րալ-գն­դա­պետ Գե­նի Եվ­գե­նիի Ա­գեևը հան­դի­պեց, այս­պես կոչ­ված, «Ղա­րա­բաղ կո­մի­տեի» ղե­կա­վա­րու­թյա­նը, ո­րը գլ­խա­վո­րում էր «Հա­յոց հա­մազ­գա­յին շար­ժում» կազ­մա­կեր­պու­թյու­նը (ՀՀՇ): «Ըն­կեր Ա­գեևը» եր­կա­րատև զրույց ու­նե­ցավ «Կո­մի­տեի» ղե­կա­վա­րու­թյան հետ ՀՀՇ շտա­բում, ո­րը տե­ղա­կայ­ված էր մար­շալ Բաղ­րա­մյան պո­ղո­տա­յում գտն­վող «Գի­տա-տեխ­նի­կա­կան ըն­կե­րու­թյան» շեն­քում (ներ­կա­յումս՝ ՀՀ-ում ՉԺՀ դես­պա­նա­տան շեն­քը): Ընդ ո­րում, ոչ պա­կաս կարևոր է այն փաս­տը, որ «ըն­կեր Ա­գեևը» հան­դիպ­ման գնաց «ծպտ­ված»՝ մաս­նա­վոր ավ­տո­մե­քե­նա­յով, իբր թե` չբոր­բո­քի հե­տաք­րք­րա­սեր քա­ղա­քա­ցի­նե­րի ա­նա­ռողջ կր­քե­րը: Շար­քա­յին քա­ղա­քա­ցի­նե­րիս հայտ­նի չէ, թե ին­չի մա­սին է զրու­ցել ՍՍՀՄ ՊԱԿ-ից ե­կած ըն­կե­րը «Կո­մի­տեի» ղե­կա­վա­րու­թյան հետ: Հայտ­նի է միայն, որ 1988 թվա­կա­նի դեկ­տեմ­բե­րին «Կո­մի­տեի» ղե­կա­վար­նե­րին տա­րան Մոսկ­վա և մինչև 1989 թվա­կա­նի մա­յի­սը պա­հե­ցին տար­բեր բան­տե­րում: Կես տա­րի հե­տո նրանք բո­լո­րը բա­րե­հա­ջող վե­րա­դար­ձան Երևան:


Այդ ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը մո­տի­կից դի­տար­կե­լիս կա­րե­լի է նկա­տել ու­շադ­րու­թյան ար­ժա­նի ո­րոշ նր­բու­թյուն­ներ: Այս­պես, դեկ­տեմ­բե­րի 10-ին Երևա­նի պա­րետ, գե­նե­րալ-լեյ­տե­նանտ Ալ­բերտ Մա­կա­շո­վի հրա­մա­նով, ա­վե­րիչ երկ­րա­շար­ժից հե­տո Մ. Գոր­բա­չո­վի Հա­յաս­տան այ­ցի ժա­մա­նակ մտց­վեց պա­րե­տա­յին ժամ և ձեր­բա­կալ­վե­ցին ու Մոսկ­վա տար­վե­ցին Ղա­րա­բաղ կո­մի­տեի 11 ան­դամ­նե­րից հին­գը՝ Լևոն Տեր-Պետ­րո­սյան, Վազ­գեն Մա­նու­կյան, Բաբ­կեն Ա­րարք­ցյան, Ա­լեք­սան Հա­կո­բյան և Սամ­վել Գևոր­գյան: Հա­ջորդ փու­լում, 1988 թ. դեկ­տեմ­բե­րի 14-ից մինչև 1989 թ. ապ­րի­լի 7-ը, ձեր­բա­կալ­վե­ցին Ա­շոտ Մա­նու­չա­րյա­նը, Վա­նո Սի­րա­դե­ղյա­նը, Սամ­սոն Ղա­զա­րյա­նը, Համ­բար­ձում Գալս­տյա­նը, Ռա­ֆա­յել Ղա­զա­րյա­նը, Դա­վիթ Վար­դա­նյա­նը:
«Կո­մի­տեի» 11 ան­դամ­նե­րից բա­ցի ձեր­բա­կալ­վե­ցին նաև Խա­չիկ Ստամ­բոլ­ցյա­նը, Ի­գոր Մու­րա­դյա­նը և Ար­կա­դի Մա­նու­չա­րո­վը:


Ար­դյուն­քում ստաց­վեց բա­վա­կան մե­ծա­քա­նակ խումբ, ո­րի ան­դամ­նե­րը պահ­վե­ցին Մոսկ­վա­յի տար­բեր մե­կու­սաց­ման վայ­րե­րում՝ հա­մե­մա­տա­բար հար­մա­րա­վետ պայ­ման­նե­րում:
Հար­կա­վոր է նշել, որ «Ղա­րա­բաղ» կո­մի­տեի ան­դամ­նե­րի ձեր­բա­կա­լու­թյու­նից ան­մի­ջա­պես հե­տո ստեղծ­վեց «Տասն­մե­կի կո­մի­տեն», ո­րը կազ­մա­կեր­պում էր բո­ղո­քի եր­թեր՝ պա­հան­ջե­լով ան­հա­պաղ ա­զատ ար­ձա­կել «խղ­ճի բան­տար­կյալ­նե­րին»: Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րը չէին խո­չըն­դո­տում նրանց բո­ղո­քի գոր­ծո­ղու­թյուն­նե­րին, իսկ Երևա­նի բնակ­չու­թյունն այդ ա­մենն ըն­դու­նում էր որ­պես ժո­ղովր­դի, բնա­կա­նա­բար, նաև «Ղա­րա­բաղ կո­մի­տեի» հաղ­թա­նակ:
1988 թ. ա­վե­րիչ երկ­րա­շար­ժը, ո­րից զոհ­վեց (պաշ­տո­նա­կան նվա­զեց­ված տվյալ­նե­րով) ա­վե­լի քան քսան­հինգ հա­զար մարդ, ցն­ցեց Հա­յաս­տա­նը: Հան­րա­պե­տու­թյան Սպի­տա­կի շր­ջա­նը հիմ­նո­վին ա­վեր­վեց: Մա­սամբ ա­վեր­վե­ցին Լե­նի­նա­կան (Գյում­րի) և Կի­րո­վա­կան (Վա­նա­ձոր) քա­ղաք­նե­րը:


Անհ­րա­ժեշտ է ե­րախ­տա­գի­տու­թյամբ նշել, որ ոչ միայն Սո­վե­տա­կան Միու­թյան հան­րա­պե­տու­թյուն­նե­րը (բա­ցա­ռու­թյամբ Ադր­բե­ջա­նի, որն ա­րագ ար­ձա­գան­քեց երկ­րա­շար­ժին՝ Հա­յաս­տա­նի հաս­ցեին ու­ղար­կե­լով «շնոր­հա­վո­րա­կան հե­ռագ­րեր»), այլև նույ­նիսկ մի­ջազ­գա­յին հան­րու­թյու­նը, նե­րա­ռյալ հայ­կա­կան սփյուռ­քը, ար­ձա­գան­քե­ցին հայ ժո­ղովր­դի ող­բեր­գու­թյա­նը՝ տա­րաբ­նույթ օգ­նու­թյուն ա­ռա­ջար­կե­լով տու­ժած հան­րա­պե­տու­թյա­նը: Կարևոր է հա­տուկ նշել, որ բնա­կան ա­ղե­տից տու­ժած Հա­յաս­տա­նին ա­ռա­ջի­նը օգ­նու­թյան շտա­պեց եղ­բայ­րա­կան Վրաս­տա­նը: Վրաս­տա­նի քա­ղա­քա­ցի­նե­րը (նախ և ա­ռաջ` բժիշկ­ներ) ի­րենց անձ­նա­կան ավ­տո­մե­քե­նա­նե­րով շտա­պե­ցին Հա­յաս­տան՝ ու­ժե­րի նե­րա­ծի չա­փով օգ­նու­թյուն ցու­ցա­բե­րե­լու հա­մար:
Ող­բեր­գա­կան բնա­կան ա­ղե­տի կա­պակ­ցու­թյամբ Մ. Գոր­բա­չովն ընդ­հա­տեց իր պաշ­տո­նա­կան այ­ցը ԱՄՆ և տիկ­նոջ հետ ժա­մա­նեց Լե­նի­նա­կան: Ինչ­պես պարզ­վում է Հա­յաս­տա­նի հե­րոս, ՍՍՀՄ Մի­նիս­տր­նե­րի Խոր­հր­դի Նա­խա­գահ, փր­կա­րա­րա­կան աշ­խա­տանք­նե­րի ղե­կա­վար Նի­կո­լայ Ռիժ­կո­վի հու­շե­րից, ՍՍՀՄ Գե­րա­գույն խոր­հր­դի նա­խա­գա­հու­թյան նա­խա­գահ (այդ ժա­մա­նա­կաշր­ջա­նում սո­վե­տա­կան պե­տու­թյան բարձ­րա­գույն ղե­կա­վար պաշ­տո­նը) Գոր­բա­չո­վը չէր պատ­րաստ­վում այ­ցե­լե­լու իր ղե­կա­վա­րած երկ­րում ա­ղե­տի գո­տին, նպա­տակ ու­ներ ԱՄՆ այ­ցից հե­տո մեկ­նե­լու Կու­բա և Անգ­լիա: Սա­կայն, Նի­կո­լայ Ռիժ­կո­վի պնդ­մամբ, Գոր­բա­չովն իր տիկ­նոջ հետ ստիպ­ված ե­ղավ թռ­չել Լե­նի­նա­կան: Այս­պի­սի վար­քա­գի­ծը պար­զո­րոշ ի ցույց է դնում Գոր­բա­չո­վի էու­թյու­նը և նրա վե­րա­բեր­մուն­քը Սո­վե­տա­կան Հա­յաս­տա­նի հան­դեպ:
Լե­նի­նա­կան այ­ցի ժա­մա­նակ Մ. Գոր­բա­չո­վը, տու­ժած­նե­րի հետ զրույց­նե­րի ըն­թաց­քում, հա­մոզ­վեց, որ նույ­նիսկ երկ­րա­շարժն ան­կա­րող է կոտ­րե­լու ժո­ղովր­դի ո­գին և, ըստ այդմ չի կա­րող ստի­պել մարդ­կանց հրա­ժար­վե­լու Ար­ցա­խի ա­զա­տագ­րու­թյան գա­ղա­փա­րից: Այս­պես, օ­րի­նակ, տու­ժած­նե­րից մե­կը, ո­րին նրա ներ­կա­յու­թյամբ էին դուրս բե­րել ա­վե­րակ­նե­րի տա­կից, աչ­քե­րը բա­նա­լով, հարց­րել էր. «Ինչ­պե՞ս ո­րոշ­վեց Ղա­րա­բա­ղի հար­ցը»:


Վազ­գեն Մա­նու­կյա­նը, հա­վա­տա­լով «Ղա­րա­բաղ կո­մի­տեի» ձեր­բա­կալ­ված ան­դամ­նե­րին իշ­խա­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հայ­տա­րա­րած պաշ­տո­նա­կան վար­կա­ծին, որ այդ փաս­տը հիմք է հան­դի­սա­ցել նրանց մե­կու­սաց­ման հա­մար, հայ­տա­րա­րեց. «Մեր ձեր­բա­կալ­ման ո­րո­շու­մը կա­յաց­վել է այդ հիմ­քով»: Սա­կայն ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի վեր­լու­ծու­թյու­նը ցույց է տա­լիս, որ տվյալ պաշ­տո­նա­կան բա­ցատ­րու­թյու­նը, մեղմ ա­սած, բնավ հա­մո­զիչ չէ:
1989 թ. մա­յի­սի վեր­ջին «Ղա­րա­բաղ կո­մի­տեի» ան­դամ­ներն ա­զատ ար­ձակ­վե­ցին մոս­կո­վյան բան­տե­րից: Հա­յաս­տա­նի բնակ­չու­թյու­նը նրանց դի­մա­վո­րեց ցն­ծու­թյամբ, որ­պես Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի (Լեռ­նա­յին Ղա­րա­բաղ) ա­զա­տու­թյան հա­մար տու­ժած «չար­չա­րա­նաց» փա­ռապ­սա­կով ազ­գա­յին հե­րոս­նե­րի և «խղ­ճի գե­րի­նե­րի»:


«Ղա­րա­բաղ կո­մի­տեի» ան­դամ­նե­րի ա­զատ ար­ձա­կու­մից հե­տո ի­րա­վի­ճա­կը Հա­յաս­տա­նում նկա­տե­լիո­րեն փոխ­վեց: Չնա­յած կոմ­կու­սը ձևա­կա­նո­րեն իշ­խա­նու­թյան ղե­կին էր, սա­կայն օր օ­րի սրըն­թաց կորց­նում էր հե­ղի­նա­կու­թյու­նը, ո­րից և օգտ­վում էր «Կո­մի­տեն»: Բա­ցի այդ, հայ ա­վան­դա­կան կու­սակ­ցու­թյուն­նե­րը, հատ­կա­պես «Հ. Յ. Դաշ­նակ­ցու­թյու­նը», «Կո­մի­տեին» բա­ցա­հայտ պարտ­վում էին: Տա­րա­ձայ­նու­թյուն­նե­րը կրում էին գա­ղա­փա­րա­խո­սա­կան բնույթ և վե­րա­բե­րում էին, ա­ռա­ջին հեր­թին, ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյա­նը: Սա­կայն հա­մընդ­հա­նուր հաղ­թա­կան էյ­ֆո­րիա­յի մթ­նո­լոր­տում բնակ­չու­թյան հիմ­նա­կան զանգ­վա­ծին դա չէր հե­տաք­րք­րում: Ճիշտ է, քա­ղա­քա­կա­նա­պես խե­լա­միտ քա­ղա­քա­ցի­նե­րը հե­տա­գա­յում հաս­կա­ցան ի­րա­վի­ճա­կի բուն պատ­ճա­ռը, բայց դա շատ ուշ էր: Իսկ ա­ռայժմ գե­րիշ­խում էր կու­սակ­ցա­կան-սո­վե­տա­կան իշ­խա­նու­թյան մար­մին­նե­րի՝ կա­շա­ռա­կե­րու­թյան և սնա­փա­ռու­թյան մեջ աղ­տոտ­ված ո­րո­շա­կի թվով նո­մենկ­լա­տու­րա­յին ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի՝ քա­ղա­քա­կան դաշ­տից վտար­մա­նը հա­ջոր­դած թվա­ցյալ ա­զա­տու­թյան զմայ­լան­քը (ինչ­պես պարզ­վեց, ժա­մա­նա­կա­վոր):


Այս­պի­սով, մոս­կո­վյան «զն­դան­նե­րում» «Կո­մի­տեի» ան­դամ­նե­րի գտն­վելն իր ներ­գոր­ծու­թյունն ու­նե­ցավ բնակ­չու­թյան ճն­շող մե­ծա­մաս­նու­թյան ըն­կալ­ման վրա՝ նրանց մեծ մա­սամբ ճա­նա­չե­լու որ­պես ի­րենց ա­ռաջ­նորդ­ներ:
ՈՒ­շագ­րավ է հատ­կա­պես այն, որ հի­շյալ ան­ձանց ձեր­բա­կա­լու­թյան և Մոսկ­վա տե­ղա­փո­խե­լու գա­ղա­փա­րը, Հայ­կա­կան ՍՍՀ ՊԱԿ-ի կող­մից նման նա­խա­ձեռ­նու­թյան իս­պառ բա­ցա­կա­յու­թյամբ, ծա­գել էր ա­մի­ջա­պես ՍՍՀՄ ՊԱԿ-ում: Հե­տա­գա­յում Տեր-Պետ­րո­սյա­նը խոս­տո­վա­նեց. «…88-ի սեպ­տեմ­բե­րին ար­դեն (հի­շո՞ւմ եք Գ. Ա­գեևի հետ հան­դի­պու­մը) մենք կան­խա­տե­սում էինք, որ մեզ վաղ թե ուշ կա­լա­նա­վո­րե­լու են: Այդ պատ­ճա­ռով ստեղ­ծե­ցինք գաղտ­նի «Ղա­րա­բաղ Կո­մի­տեն» (իսկ, ըստ էու­թյան, երկ­րորդ է­շե­լո­նը), ո­րի կազ­մում ընդգրկված էր հինգ հո­գի՝ Եր­ջա­նիկ Աբ­գա­րյան, Դա­վիթ Շահ­նա­զա­րյան, Ալ­բերտ Բաղ­դա­սա­րյան, Ա­վե­տիք Իշ­խա­նյան, Ար­շակ Սա­դո­յան: Հե­տա­գա­յում ոչ պաշ­տո­նա­պես նրանց միա­ցան նաև Վի­տյա Այ­վա­զյա­նը և Սմ­բատ Հա­կո­բյա­նը: Այդ յոթ հո­գու մա­սին տե­ղե­կու­թյու­նը պահ­վում էր գաղտ­նի, նրանց մա­սին ոչ ոք չգի­տեր (մի՞­թե դա հա­վա­տա­լի է)»:


1988 թ. դեկ­տեմ­բե­րի 17-ին Հայ­կա­կան ՍՍՀ կոմ­կու­սի կենտ­կո­մի նո­րա­թուխ ա­ռա­ջին քար­տու­ղար Սու­րեն Հա­րու­թյու­նյա­նը «Ղա­րա­բաղ կո­մի­տեն» հե­ռու­սա­տաե­թե­րում ան­վա­նում է հայ ժո­ղովր­դի «հա­մար մեկ» թշ­նա­մի: Նրան են վե­րագր­վում. հա­սա­րա­կա­կան կար­գը խախ­տող զանգ­վա­ծա­յին գոր­ծո­ղու­թյուն­նե­րի կազ­մա­կեր­պում, հան­րա­հա­վաք­նե­րի և ցույ­ցե­րի անց­կաց­ման կար­գի խախ­տում, ազ­գա­մի­ջյան թշ­նա­ման­քի սեր­մա­նում: Թեև հե­տա­գա­յում, հա­վա­նա­բար մո­տի­կից ծա­նո­թա­նա­լով տա­րա­ծաշր­ջա­նա­յին ի­րա­վի­ճա­կին, Ս. Հա­րու­թյու­նյա­նը փո­խեց իր դիր­քո­րո­շու­մը, քա­նի որ ՍՄԿԿ Կենտ­կո­մի սեպ­տեմ­բե­րյան պլե­նու­մում նրա ե­լույթն ա­վե­լի կոշտ էր Կենտ­րո­նի հաս­ցեին. «Ղա­րա­բա­ղի հար­ցը Հա­յաս­տա­նի և Ադր­բե­ջա­նի միջև տա­րած­քա­յին վե­ճի ա­ռար­կա չէ: Հա­յաս­տա­նը չի ա­ռաջ քա­շել այն, այլ ղա­րա­բա­ղյան ժո­ղո­վուր­դը: Խն­դիրն անհ­րա­ժեշտ է դի­տար­կել ազ­գե­րի ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քի լույ­սի ներ­քո»: Քա­նի որ 1988 թ. Երևա­նում մտց­վել էր պա­րե­տա­յին ժամ, ե­րեք հո­գուց ա­վե­լի ան­ձանց ցան­կա­ցած կու­տա­կում ցր­վում էր: Տե­ղի ու­նե­ցավ նաև զա­վեշ­տա­լի դեպք, երբ Մոս­կո­վյան փո­ղո­ցի և Բա­րե­կա­մու­թյան պո­ղո­տա­յի մեր­ձա­կա պու­րա­կի հարևա­նու­թյամբ գտն­վող ավ­տո­բու­սի մեծ կան­գա­ռի հեր­թը, ցույց կար­ծե­լով, զին­վոր­նե­րը սկ­սե­ցին ցրել մա­հակ­ներ կի­րա­ռե­լով: Ընդ­հա­րու­մը չե­զո­քաց­վեց Հա­յաս­տա­նի ՊԱԿ-ի սպա­յի մի­ջամ­տու­թյու­նից հե­տո:


Հա­նուն ար­դա­րու­թյան պետք է նշել, որ 1988 թվա­կա­նից սկ­սած, ոչ միայն Հա­յաս­տա­նում, այլև բո­լոր միու­թե­նա­կան հան­րա­պե­տու­թյուն­նե­րում ժո­ղովր­դա­կա­նու­թյուն էին վա­յե­լում ան­կա­խու­թյան գա­ղա­փա­րի ջա­տա­գով ազ­գա­յին ա­ռաջ­նորդ­նե­րը: Ա­մե­նուր ստեղծ­վում էին «ազ­գա­յին ճա­կա­տի» բնույ­թի կազ­մա­վո­րում­ներ, ո­րոնք գոր­ծում էին «Մոս­կովս­կա­յա տրի­բու­նա» «հա­սա­րա­կա­կան-քա­ղա­քա­կան մշա­կու­թա­յին բա­նա­վե­ճի ա­կում­բի» ղե­կա­վար­նե­րի ա­չա­լուրջ ու­շադ­րու­թյան ներ­քո և ան­մի­ջա­կան ղե­կա­վա­րու­թյամբ՝ հա­կա­սո­վե­տա­կան-հա­կա­կո­մու­նիս­տա­կան կազ­մա­կեր­պու­թյուն, ո­րը մշ­տա­պես ակ­տիվ կապ էր պահ­պա­նում Արևմուտ­քի եր­կր­նե­րի հետ:
Այդ կազ­մա­կեր­պու­թյու­նում ա­մեն մի սո­վե­տա­կան հան­րա­պե­տու­թյուն ու­ներ իր հա­մա­կար­գո­ղը, ո­րը ժա­մա­նակ առ ժա­մա­նակ ո­րո­շա­կի հանձ­նա­րա­րա­կան­նե­րով գա­լիս էր «աշ­խա­տա­վայր» (հա­ճախ՝ կար­ճա­ժամ­կետ), ո­րից հե­տո ա­պա­կա­ռու­ցո­ղա­կան հան­րա­հա­վաք­նե­րը տե­ղե­րում ակ­տի­վա­նում էին: Օ­րի­նակ, Հա­յաս­տա­նը հա­մա­կար­գում էր Գա­լի­նա Վա­սի­լիի Ստա­րո­վոյ­տո­վան, ո­րը, մաս­նա­վո­րա­պես, նշել է, որ ծնունդ առ­նող «ազ­գա­յին-ա­զա­տագ­րա­կան շար­ժում­նե­րի» բո­ղո­քի տրա­մադ­րու­թյուն­նե­րը «խե­լամ­տո­րեն կազ­մա­կերպ­վում և ուղ­ղորդ­վում էին» (ան­շուշտ, նա նկա­տի չու­ներ միայն «Մոս­կովս­կա­յա տրի­բու­նան»): Գ. Ստա­րո­վոյ­տո­վա­յի գնա­հա­տա­կա­նով, «Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում այդ շար­ժու­մը նա­խա­պես վե­րահ­սկ­վում էր հին վեր­նա­խա­վով (կու­սակ­ցա­կան գոր­ծիչ­նե­րով, ձեռ­նար­կու­թյուն­նե­րի ղե­կա­վար­նե­րով և այլն), այն ժա­մա­նակ, երբ Հա­յաս­տա­նում ի հայտ ե­կավ նոր ղե­կա­վա­րու­թյուն, ո­րը բա­ցա­հայտ ընդ­դի­մա­դիր էր տե­ղի նո­մենկ­լա­տու­րա­յին և կա­ռա­վա­րող կո­մու­նիս­տա­կան վար­չա­կազ­մին՝ ամ­բող­ջու­թյամբ»: Այս վեր­ջին ար­տա­հայ­տու­թյան մեջ՝ «կա­ռա­վա­րող կո­մու­նիս­տա­կան վար­չա­կազ­մին՝ ամ­բող­ջու­թյամբ» նշ­մար­վում է ան­մո­ռաց Պավ­լո­վիչ-Վելտ­մա­նի կի­սա­դե­մը, քա­նի որ և՛ Երևա­նում, և՛, հատ­կա­պես, Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում (Ար­ցախ) հան­րա­հա­վաք­ներն անց­նում էին «Պար­տիա-Լե­նին-Գոր­բա­չով» կար­գա­խոս­նե­րով, և չկար հա­կա­կո­մու­նիս­տա­կան, հա­կա­սո­վե­տա­կան, հա­կա­ռու­սա­կան ո՛չ մի կոչ և հի­շա­տա­կում: Իսկ այն, որ տե­ղա­կան հին նո­մենկ­լա­տու­րան ինչ­պես Հա­յաս­տա­նում, այն­պես էլ սո­վե­տա­կան բո­լոր հան­րա­պե­տու­թյուն­նե­րում ա­մե­նուր թա­թախ­ված էր բազ­մա­թիվ մեղ­քե­րի մեջ, հա­մա­պա­տաս­խա­նում է ի­րա­կա­նու­թյա­նը, սա­կայն այդ թե­ման պա­հան­ջում է ա­ռա­վել ման­րակր­կիտ ու­սում­նա­սի­րու­թյուն և տվյալ հե­տա­զո­տու­թյան նպա­տա­կը չէ:
(շա­րու­նա­կե­լի)


Ռուսերենից թարգմանեց
Դա­վիթ Մկր ՍԱՐԳ­ՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 4013

Մեկնաբանություններ