Երկրի մակերևույթի ուժեղ տատանումներից հետո հնագետները որոշել են ուսումնասիրել Տեոպանցոլկո բուրգը, որը գտնվում է Մեքսիկայի Մորելոս քաղաքում և ևս մեկ նոր կառույց հայտնաբերել։
Մեքսիկայի մարդաբանության և պատմության ազգային ինստիտուտի մամուլի ծառայությունը (INAH) տեղեկացրել է հնագետների յուրօրինակ բացահայտման մասին՝ 2017-ի սեպտեմբերին երկրաշարժի շնորհիվ գիտնականները ացտեկների տաճար են գտել։ Տաճարը կառուցվել է իսպանական նվաճումների շրջանում՝ 1200-1251-ին, նվիրված է եղել անձրևի աստված Տլալոկին և պատերազմի աստված ՈՒիցիլոպոչտլիին։