Իսրայելի խորհրդարանը հավանություն տվեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը Կնեսետի լիագումար նիստի օրակարգ ներառելուն: Բանաձևը հեղինակել է խորհրդարանական փոքրամասնություն «Մերեց» կուսակցությունը: Պատգամավորները կրկին Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են Թուրքիայի հետ նոր դիվանագիտական ճգնաժամի ֆոնին:
«Մերեցի» պատգամավորները դիմել են Կնեսետի ղեկավարությանը հարցը հաջորդ շաբաթ քննարկելու խնդրանքով: Նոր օրինագիծն ընդունելու դեպքում Իսրայելը կդառնա Հայոց ցեղասպանությունը ճանաչած 30-րդ երկիրը: Ընդդիմությունը փետրվարին ևս քվեարկության էր դրել հայերի ցեղասպանությունը ճանաչող օրինագիծ, խորհրդարանը մերժել էր` ԱԳ նախարարության բացասական արձագանքից հետո: