ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Ստամբուլի շինհրապարակներից մեկում գտել են սուլթանական պալատի հռչակավոր հայ ճարտարապետի գերեզմանաքարը

Ստամբուլի շինհրապարակներից մեկում գտել են սուլթանական պալատի հռչակավոր հայ ճարտարապետի գերեզմանաքարը
26.01.2015 | 13:06

Պալյան արքունի ճարտարապետների ընտանիքի նշանավոր ներկայացուցիչ Կարապետ Պալյանի գերեզմանաքարը գտել են Ստամբուլի քաղաքապետարանի շինհրապարակներից մեկում՝ հայտնում է Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակօս» շաբաթաթերթը։ «Սա անարգանքի մեծ դրսևորում է մի ճարտարապետի հիշատակի հանդեպ, ով Ստամբուլի ճարտարապետական մի շարք կոթողների հեղինակն է»,- գրում է թերթը։ Բացի Կարապետ Պալյանի գերեզմանաքարից, որը տարիներ շարունակ կորած էր համարվում, հայտնաբերվել են նաև հայկական այլ շիրմաքարեր։ Դեռ հայտնի չէ, թե արդյոք Պալյանի շիրիմը գերեզմանաքարի վայրո՞ւմ է, թե՞ ոչ: Կարապետ Պալյանն է կառուցել հայտնի Դոլմաբահչեի պալատը, Չիֆթե սարայլարը (Զույգ պալատ), Չրաղանի հին պալատը, Իզմիթի իշխանական դղյակը, Յըլդըզի հին ապարանքը, Եդիքուլեի «Սուրբ Փրկիչ» հայկական հիվանդանոցը, Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին, Քուրուչեշմեի Երևման Սուրբ Խաչ, Գալաթասարայի Սուրբ Երրորդություն եկեղեցիները։
Պալյանների գերդաստանը Ստամբուլի ամենանշանավոր ճարտարապետական ընտանիքն է: Պալյանները կառուցել են պալատներ, եկեղեցիներ, մզկիթներ, այլ շինություններ, որոնք այսօրվա Ստամբուլի պատմական դիմագիծն են ձևավորում:

Դիտվել է՝ 1262

Մեկնաբանություններ