Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ` սեպտեմբերի 21-ին, ժամը 12.00-ին «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում կկայանա «Լույսի հայրենիք» խորագիրով ռազմահայրենասիրական բովանդակությամբ տոնական միջոցառում: Կատարումներով հանդես կգան «Բերդ», «Հուշեր» պարային համույթները, Կոմիտասի անվան պետական քառյակը, երգիչ-երգչուհիներ Ասատուր Ասլանյանը, Մադլեն Ասրյանը, Սուսաննա Սաֆարյանը, Անահիտ Հարությունյանը: Միջոցառումը կվարի դերասան, «Մովսես Խորենացի» մեդալակիր, ասմունքի վարպետ Ջիվան Սարգսյանը:
Մուտքն ազատ է: