Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Հարություն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. Սողացողին ցանկացած պահի կխփեն՝ գլխից

Հարություն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. Սողացողին ցանկացած պահի կխփեն՝ գլխից
08.06.2014 | 15:22

Կարդում եմ ՝ «Ադրբեջանը Հարավային Կովկասում Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է», և հետո զարմացած հարցը.
«Իսկ Հայաստանը Ռուսաստանի ի՞նչն է»:
Հիմա հերթով գամ:
Իսկ իրականում ե՞րբ է Հայաստանը եղել Ռուսաստանի ռազմավարական գործընկերը: Հայաստանին ռուսները միշտ էլ մոտեցել են որպես իրենց մարզերից մեկի: Երբ նրանք զբաղված են եղել իրենց ներքին խնդիրներով և ժամանակ չեն ունեցել մեզ խանգարելու, այն ժամանակ Հայաստանը հաղթանակներ է ունեցել: Հիշեցնեմ՝ Սարդարաբադ, Ղարաքիլիսա, Բաշ Ապարան, Արցախյան ազատամարտ....
Իսկ երբ իրենց ներսում իրենք իրենց հարցերը լուծել վերջացրել են, սկսել են «զբաղվել» ռազմավարական խնդիրներով: Կա՛մ զենք են վաճառել իրենց եղբայր թուրքերին, ինչպես դա եղավ հոկտեմբերյան հեղափոխությունից հետո, կա՛մ էլ, ինչպես հիմա՝ ազերի թուրքերին և լուռ հետևել են, թե ոնց ենք մենք վազելու իրենց դուռը՝ աջակցություն խնդրելու: Հետո, ըստ իրենց թելադրանքի, սկսել ենք ինքներս մեզ հոշոտել, որովհետև «իրենք լավն են, մենք էլ առաց իրենց ապրելու իրավունք չունենք»: Ու ձոներ ենք գրել , պատմություններ հորինել «ռուս-հայակական անխախտ բարեկամության» թեմաներով: Նույնիսկ Մխիթար Սպարապետին «ստիպեցինք» «ուռա» բղավել: Ու նորից Նժդեհին մոռացանք, նորից Միկոյան ենք մեծարում (Էս ո՜նց կաշի փոխեցիք):
Ամենևին չեմ հորդորում ռուսին ատել, իրոք հարգանքի արժանի ազգ է, բայց ուրիշին պատվելուց, հարգելուց առաջ ինքներս մեզ պետք է հարգենք, որ դիմացինն էլ մեզ հարգի: Թե չէ, սողացողին միշտ էլ տեղ տալիս են, բայց միայն սողալու համար: Ճախրելու համար մեջքդ պինդ, թևերդ ամուր, ճանկերդ էլ սուր պետք է լինեն: Սողացողին ցանկացած պահի կխփեն՝ գլխից: Նրանց պետք է հոշոտված, թույլ Հայաստան, նրանց այս տարածքը պետք է որպես մահակ` թափահարելու համար, իսկ հետո այդ մահակը կարելի է նետել այրվող կրակի մեջ և մոխրացնել... հանուն «ռուսական մեծապետական նկրտումների»:
Ահա սա է իրականությունը: Սրանք փաստեր են, որ անհերքելի են, իսկ ռուսամոլներին ընդամենը խորհուրդ կտամ վեր ընկնել ու լռել, ամոթ է: Եթե ինքներդ ձեզ չհարգեք, ոչ ոք, ո՛չ ամերիկացին, ո՛չ եվրոպացին, և ո՛չ էլ ռուսը ձեզ չեն հարգի: Ռազմավարական գործընկերոջ հարցում էլ առաջ մի ընկեք: Մենք նրանց պետք ենք միայն որպես պոլիգոն, ուրիշ ոչինչ: Ալթայի երկրամասը սպասում է .... Երեք միլիոն բնակիչ մեկ քնձռոտ պոլիգոնի համար շատ է:

Դիտվել է՝ 1651

Մեկնաբանություններ