Հոկտեմբերի 9-ին Եվրախորհրդարանը կքննարկի մի բանաձև, որը պահանջում է պատժամիջոցներ կիրառել «Վրացական երազանք» իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ։ Եվրախորհրդարանի պատգամավորները «կտրականապես դատապարտում են» Բիձինա Իվանիշվիլիի անձնական դերը «շարունակվող քաղաքական ճգնաժամը կազմակերպելու և Վրաստանի արևմտամետ կուրսը հօգուտ Ռուսաստանի համակարգված սաբոտաժի ենթարկելու համար»։               
 

Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը 1915-1916 թթ. բարբարոսությունների մասին

Մուստաֆա  Քեմալ Աթաթուրքը 1915-1916 թթ.  բարբարոսությունների մասին
06.06.2014 | 11:23

Հանրահայտ փաստ է, որ 1920-1922 թթ. Քեմալ փաշան հայերի ու հույների նկատմամբ շարունակեց իր նախորդների քաղաքականությունը՝ ցեղասպանություն իրագործելով 1920-1921 թթ. Արևելյան Հայաստանում: 1922 թ. սեպտեմբերի 9-ին թուրքական զորքը նրա գլխավորությամբ գրավեց Զմյուռնիան (Իզմիր), կոտորածի ենթարկեց հայ ու հույն ազգաբնակչությանը, բազմաթիվ եվրոպացիների, թալանեց ու բռնազավթեց վիթխարի նյութական ունեցվածք: Ռմբահարեց Սբ. Ստեփանոս եկեղեցին, ուր պատսպարվել էին հարյուրավոր խաղաղ հայ բնակիչներ, հրկիզեց քրիստոնեական թաղամասերը: Իսկ սեպտեմբերի 11-ին Մուստաֆա Քեմալը հայտարարեց. «Երկար նայեցեք այս տեսարանին: Սա մեր երկրում օտար միջամտության վախճանն է: Այս կրակը դրա խորհրդանիշն է: Այն նշանակում է, որ մեր հայրենիքը վերջնականապես ազատագրվել է դավաճաններից և առևտրականներից: Այսուհետև ազատագրված ու մաքրազարդված Թուրքիան կպատկանի միայն ու միայն թուրքերին»: Սակայն նա միաժամանակ ընդունել է նաև Եղեռնի փաստը: Ահա ապացույցները:
«Երիտթուրքերը պետք է պատասխան տային մեր հպատակ մի քանի միլիոն քրիստոնյաների համար, որոնք դաժանորեն աքսորվեցին իրենց հայրենի օջախներից ու ոչնչացվեցին» (Young Turkey Party, whp should have been made to account for the lives of millions of our Christian subjects who were ruthlessly driven in masse from their homes and massacred):


Շվեյցարացի լրագրող
ԷՄԻԼ ՀԻԼԴԵՐԲՐԱՆԴԻ
հետ 1926 թ. հունիսի 22-ի
հարցազրույցից («Լոս Անջելես Իքզամիներ», 1926 թ. օգոստոսի 1)

Երիտթուրքերի պարագլուխներ Էնվեր, Թալեաթ, Ջեմալ փաշաների և նրանց գործակիցների մասին. «Նրանք հաստատել էին բռնակալության բոլոր ձևերը, կազմակերպել տեղահանություն և կոտորած, նրանք այրել էին ծծկեր երեխաներին՝ նրանց վրա նավթ լցնելով, բռնաբարել կանանց ու երիտասարդ աղջիկներին՝ ոտքերն ու ձեռքերը կապած ծնողների աչքերի առջև, խլել աղջիկներին հայրերից ու մայրերից, բռնագրավել շարժական և անշարժ գույքը ու Միջագետքում թշվառ վիճակում գտնվող մարդկանց աքսորել՝ ճանապարհին գործադրելով ամեն տեսակի դաժանություն: Նրանք նավակներ են նստեցրել հազարավոր անմեղ մարդկանց և ջրախեղդ արել ծովում: Իրենց մարդկանց միջոցով հայտարարել են մահմեդականություն ընդունելու անհրաժեշտություն... Սովահար ծերունիներին հարկադրում էին քայլել ամիսներով, քշում նրանց հարկադրական աշխատանքի։ Կանանց նետում էին հասարակաց տներ, դնում նրանց այնպիսի պայմաններում, որոնք նախադեպը չունեն ոչ մի ազգի պատմության մեջ»:
1919 թ. հունվարի 27-ին Ստամբուլի ռազմական դատարանում տված
ցուցմունքից
(Պ. դյու Վեու, «Ալեքսանդրետի աղետը», Փարիզ, 1938 թ.)

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 2922

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ